Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքում. անհետ կորած 77-ամյա կնոջ դին հայտնաբերվել է Մարտունի գետում
Գեղարքունիքի մարզում, յսօր՝ մայիսի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Մարտունու բաժին է դիմել Մարտունի քաղաքի բնակիչը և հայտնել, որ մայրը՝ 77-ամյա Հ. Գալստյանը, առավոտյան ժամը 05։00-ին դուրս է եկել տանից և ոչ մի տեղեկություն չունեն նրա գտնվելու վայրի մասին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 11։00-ի սահմաններում Հ. Գալստյանի դին Մարտունու ոստիկանները հայտնաբերել են Մարտունի քաղաքի Գետափնյա փողոցի հարևանությամբ հոսող Մարտունի գետում, ջրահեղձ եղած վիճակում։
Դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ նրա վրա բռնության հետքեր չկան։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։