Սիրիայի ընտրատեղամասերից մեկում պայթյուն է որոտացել
Սիրիայի Դերաա քաղաքում այսօր՝ մայիսի 26-ին՝ նախագահական ընտրությունների օրը, ընտրատեղամասերից մեկում պայթյուն է որոտացել։
«Պայթյունը տեղի է ունեցել Դերաայում՝ «Հոկտեմբերի 16-ի հրապարակում՝ ընտրատեղամասի մոտ։ Պայթուցիկ սարքը տեղադրվել է ընտրողներին վախեցնելու համար, որպեսզի նրանք չմնան քվեարկելու և լքեն ընտրատեղամասը», - ասել է աղբյուրը: Պայթյունի արդյունքում՝ զոհեր չկան։
Նախագահական ընտրությունները Սիրիայում մեկնարկել են մայիսի 26-ին՝ տեղական ժամանակով ժամը 7: 00-ին: Ամբողջ հանրապետությունում բացվել է ավելի քան 12,000 ընտրատեղամաս: Սիրիայի քաղաքացիները կկարողանան քվեարկել իրենց թեկնածուի օգտին մինչև երեկոյան 19։00-ն: Անհրաժեշտության դեպքում ընտրությունները կերկարաձգվեն հինգ ժամով: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ Սիրիայի ավելի քան 18 միլիոն քաղաքացի երկրում և արտերկրում իրավունք ունի ընտրելու՝ չհաշված ահաբեկիչների գրաված տարածքներում գտնվողները: Սիրիայի ներկայիս ղեկավար Բաշար ալ֊Ասադը իշխանության ղեկին է 2000 թվականից:
Սիրիայում նախագահական ընտրությունները մեկնարկել են տեղական ժամանակով ժամը 07:00-ին (Երեւանի ժամանակով 08:00-ին):
Ամբողջ երկրում բացվել Է ավելի քան 12 հազար ընտրատեղամաս: Սիրիայի քաղաքացիները կկարողանան իրենց թեկնածուի օգտին ձայն տալ մինչեւ երեկոյան ժամը 19:00-ն:
Անհրաժեշտության դեպքում ընտրությունները կերկարացվեն հինգ ժամով:
ՆԳՆ-ի տվյալների համաձայն, ընտրելու իրավունք ունի 18 միլիոն սիրիացի քաղաքացի՝ երկրում եւ նրա սահմաններից դուրս, չհաշված նրանց, ովքեր գտնվում են ահաբեկիչների կողմից նվաճված տարածքներում: Սիրիայի նախագահի թեկնածուների թվում են՝ ներքին ընդդիմությունից («Ժողովրդավարական ընդդիմադիր ճակատ»)՝ Մահմուդ Ահմեդ Մերիին, Սոցիալիստական կուսակցությունից նախկին պատգամավոր Աբդալլահ Սալյում Աբդալլահը եւ պետության գործող ղեկավար ու Արաբական սոցիալիստական վերածնունդ (ԲԱԱՍ) կուսակցության գլխավոր քարտուղար Բաշար Հաֆիզ Ասադը:
2014 թվականի նախագահական ընտրություններում Ասադը հաղթանակ Է տարել՝ հավաքելով ձայների 88 տոկոսը: Սիրիայի ներկայիս ղեկավարն իշխանության գլուխ Է գտնվում 2000 թվականից: