ՈւԵՖԱ-ն կարգապահական գործեր է հարուցել «Բարսելոնայի», «Յուվենտուսի» և «Ռեալի» դեմ
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) նախաձեռնել է կարգապահական պատասխանատվություն ընդդեմ «Բարսելոնայի», Մադրիդի «Ռեալի» և Թուրինի «Յուվենտուսի»՝ Սուպեր լիգայի ծրագրի հետ կապված կազմակերպության իրավական դաշտի հնարավոր խախտման համար, հայտնում է ՈւԵՖԱ-ի կայքը: «ՈւԵՖԱ-ի կարգապահական տեսուչների հետաքննության արդյունքում՝ այսպես կոչված «Սուպեր լիգայի նախագծում» Մադրիդի «Ռեալի», «Բարսելոնայի» և «Յուվենտուսի» նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ՈւԵՖԱ-ի իրավական դաշտի հնարավոր խախտման համար», - ասված է հայտարարության մեջ:
ՈւԵՖԱ-ն նախապես հայտարարել էր, որ Սուպեր լիգայի նախագիծը չլքած երեք ակումբների գործը կփոխանցի ՈՒԵՖԱ-ի իրավասու կարգապահական մարմիններին: Ավելի ուշ «Բարսելոնան», «Յուվենտուսը» և Մադրիդի «Ռեալը» ասացին, որ կշարունակեն պայքարել ժամանակակից ֆուտբոլում բարեփոխումների համար՝ չնայած ՈւԵՖԱ-ի «ճնշումներին և սպառնալիքներին»: Ակումբները շեշտեցին, որ անհրաժեշտության դեպքում՝ պատրաստ են վերանայել Սուպեր լիգայի առաջարկվող մոտեցումը, բայց չեն հրաժարվի մրցաշարի գաղափարից՝ «իմանալով ֆուտբոլային արդյունաբերության համակարգային ճգնաժամի մասին»: