«Հանրապետություն» կուսակցության ցուցակում գործարարներ չկան․ «Իմ քայլ»-ի հետ կոալիցիան չեն բացառում
«Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակում այս պահին 103 թեկնածու է ընդգրկված։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ներկայացուցիչ Անի Խաչատրյանը, որը ԿԸՀ էր ժամանել՝ ներկայացնելու կուսակցության փաստաթղթերը։
Նա ներկայացրեց ցուցակի առաջին 20-յակը․
1․ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյան,
2․ Արտակ Զեյնալյան,
3․ Անի Խաչատրյան,
4․ Ռոմիկ Մխիթարյան,
5․ Բորիկ Նազարյան,
6․ Անահիտ Ադամյան,
7․ Մանվել Ղազարյան,
8․ Ալբերտ Հովասափյան,
9․ Հայկանուշ Ղշչյան,
10․ Տավրոս Սափեյան,
11․ Ռոբերտ Մանուկյան,
12․ Քրիստինե Սարոյան,
13․ Հովիկ Արսենյան,
14․ Մասիս Մելքոնյան,
15․ Ելենա Ասրիյան,
16․ Սամվել Ադամյան,
17․ Արամ Գեղամյան,
18․ Սուսաննա Գյուրջյան
19․ Արսեն Մակվեցյան,
20․ Սուրեն Ղուկասյան։
Խաչատրյանը վստահեցրեց, որ ցուցակում ընդգրկվածների շարքում գործարարներ չկան։ Նա չբացառեց «Իմ քայլ»-ի հետ համագործակցությունը՝ նշելով, որ ամեն բան կախված է ընտրությունների արդյունքներից․ «Առհասարակ խորհրդարանական մոդելն իր մեջ կոալիցիաներ է պարունակում։ Թե «Իմ քայլ»-ի հետ, թե այլ ուժի հետ, ոչինչ չեմ բացառում։ Իհարկե, կան ուժեր, որոնց հետ կոալիցիա կազմելու գործընթացը բացառում ենք։ Այն մարդիկ, որոնք հոկտեմբերի 27-ի դեպքը համարել են 5 ռոմանտիկների կատարած ոճրագործություն կամ սպանություն, այդ մարդկանց հետ «Հանրապետություն կուսակցություն»-ը չի ուզում կազմել դաշինք»,- նշեց նա։
Նա նշեց՝ ինչպես բոլոր քաղաքական ուժերը, այնպես էլ իրենք գնում են հաղթանակի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար քաղաքական ուժերը փասատթղթերը պետք է ներկայացնեն մինչև մայիսի 26-ը՝ ժամը 18։00։ ԿԸՀ-ն պետք է կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքները գրանցելու գործընթացն ավարտի մինչև մայիսի 31-ը՝ 18:00-ն։