Արա Այվազյանը Փաշինյանի առաջարկի վերաբերյալ առարկություն չի հնչեցրել. Մակունց
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային դիտորդների տեղակայման վերաբերյալ հայտարարության բովանդակության մասին Անվտանգության խորհրդի նիստից առաջ տեղեկացրել է Արա Այվազյանին, վերջինս առարկություն չի հնչեցրել:
Այս մասին խորհրդարանական ճեպազրույցում վստահեցրեց ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկար Լիլիթ Մակունցը՝
անդրադառնալով հարցին, թե ԱԳ նախարարի պաշտոնակատարի պաշտոնից հրաժարականի դիմումն արդյոք որևէ կապ ունի՞ Փաշինյանի հնչեցրած առաջարկի հետ:
«Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետը հայտարարության բովանդակության մասին տեղեկացրել է ԱԳ նախարարի պաշտոնակատարին, ինչի հետ կապված Այվազյանի կողմից առնվազն առարկություն չի հնչել: Մնացյալ դրդապատճառների հետ կապված որևէ բան չեմ կարող ասել, որովհետև չգիտեմ»,-ասաց Մակունցը: