00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի Պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ նույնականացման համար տեղափոխվելու է Նիդերլանդներ HRW-ն դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումներըԳերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին հայտարարություն է տարածել Բաքվում 13 հայ ռազմագերի շինծու մեղադրանքներով դատապարտվել է 6-ական տարվա ազատազրկման Ջրականից տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում Մենք թողել ենք, որ ծախեն մեր հողերը. մենք լո՞խ ենք. Շպրոտ

Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին. Գեւորգ Փարսյան

Սյունիքի մարզկենտրոնում ընտրողների զգալի մասը սպասում է համայնքապետ Գեւորգ Փարսյանի դիրքորոշմանը։ Այս մասին նշում է «Սյունյաց երկիր»-ը՝ ներկայացնելով հարցազրույց Փարսյանի հետ:

- Պարոն Փարսյան, հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություն տեղի կունենա հանրապետությունում։ 26 քաղաքական ուժից ո՞ր մեկին եք սատարելու։ Եկել է Ձեր դիրքորոշումը պաշտոնապես հնչեցնելու ժամանակը։

-Չէի կամենա մեր զրույցը սկսել այդ հարցից, որովհետեւ ինձ համար առաջնահերթն ու ամենակարեւորն այն չէ, թե ում եմ սատարելու կամ ում եմ տեսնում երկրի ղեկավարի դերում։ Ինձ համար առաջնահերթ հարցն այն է, որ  Նիկոլ Փաշինյանն այլեւս չլինի իշխանության ղեկին, բնականաբար, իր թիմի հետ միասին, որովհետեւ, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, քաղաքական այդ թիմը ձախողել է երկրի կառավարումը: Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեր երկրի ապագան չեմ պատկերացնում։

Նման դիրքորոշման համար կան տարբեր պատճառներ: Ասեմ հիմնականը՝ պատերազմն իր ծանր հետեւանքներով, մարդկային անդառնալի կորուստներով եւ օր օրի ահագնացող բացասական ու վտանգավոր, նաեւ անորոշ զարգացումներով։

Նիկոլ Փաշինյանին գնահատում եմ որպես թույլ մարդ, թույլ ղեկավար, ով անկարող է ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը հատկապես ճգնաժամային իրավիճակներում, որում հայտնվել ենք:

-Եվ, այնուամենայնիվ, նորից ենք կարեւորում Ձեր դիրքորոշումը…

-Ելնելով նրանից, որ մեր երկրում ծանր իրավիճակ է, որ տեսնում ենք թշնամու կողմից մեր երկրից անընդհատ ինչ-որ տարածքներ պոկելու նկրտումները, մեզ պետք է ուժեղ եւ կամային բարձր հատկանիշներով օժտված պետական գործիչ, ով ունի փորձ, նաեւ հնարավորություններ, կապեր, գիտելիքներ: Այդպիսի պետական գործիչ է Ռոբերտ Քոչարյանը, ով կարող է արժանապատվորեն ղեկավարել մեր ժողովրդին պատմության դժվարագույն այս հանգրվանում։

-Դուք մասամբ պատասխանեցիք մեր հաջորդ հարցին, բայց ասվածին չի կարող չհաջորդել դրա շարունակությունը՝ իսկ ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին, ասել է թե՝ Ձեր դիրքորոշման հիմնավորումները փոքր-ինչ հանգամանալից:

-Գլխավոր կողմնորոշիչն առաջնորդի անհատականության գործոնն է. եթե մի դեպքում ասում եմ՝ Նիկոլ Փաշինյանին որպես երկրի ղեկավար չեմ պատկերացնում, Քոչարյանի պարագայում՝ տեսնում եմ ուժեղ եւ փորձառու անհատականություն:

Որեւէ քաղաքական ուժից կախվածություն չունեմ, իմ դիրքորոշումը հիմնվում է նաեւ հստակ իրողության վրա. բոլոր թեկնածուների մեջ, ովքեր կուսակցությունների կամ դաշինքների միջոցով ներկայացել են ընտրողներին, միակ անձնավորությունը, ով, իմ խորին համոզմամբ, կարող է երկրի արժանապատիվ ղեկավարումը ստանձնել բախտորոշ մեր օրերում եւ դրական տեղաշարժեր ապահովել, Ռոբերտ Քոչարյանն է։

Ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքին, կարող եմ ասել հետեւյալը՝ բավականին հետաքրքիր դաշինք է ստացվել՝ «Վերածնվող Հայաստան» եւ ՀՅԴ կուսակցությունների համագործակցության շնորհիվ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության կազմում ընդգրկված են մարզի համայնքների ղեկավարները, ովքեր իմ ընկերներն են: Նրանց ճանաչելով՝ կարող եմ ասել, որ հայրենասեր, յուրաքանչյուրն իր համայնքի հոգսերով ապրող ու մտահոգ մարդիկ են, ունեն դրական հատկանիշներ, որոնք, կարծում եմ, կնպաստեն ոչ միայն Սյունիքի, այլեւ Հայաստանի հետագա զարգացմանը։

Կցանկանայի նշել նաեւ, որ «Հայաստան» դաշինքի ցուցակում ընդգրկված է մեր համաքաղաքացի Աննա Գրիգորյանը, ով կարճ ժամանակահատվածում բավականին ակտիվ դրսեւորեց իրեն Ազգային Ժողովում՝ Սյունիքի հետ կապված խնդիրները բարձրաձայնելով ու մտահոգություններ արտահայտելով: Խելացի անձնավորություն է ու սրտացավ. կցանկանայի նրան տեսնել ապագա խորհրդարանում եւս։

Ուզում եմ ընդգծել ՀՅԴ կուսակցության հանդեպ իմ ունեցած բարոյական պարտքը, միակ կուսակցությունն էր, որ կանգնեց մեր կողքին Կապանի պաշտպանության ժամանակ՝ վերջին պատերազմում: Երբ հոկտեմբերի 18-ին Կապանը պաշտպանելու անհրաժեշտություն առաջացավ,ՀՅԴ-ն միակ կուսակցությունն էր, որի անդամները՝ մեկ վաշտ,  Չեչենի գլխավորությամբ (Արայիկ Հովհաննիսյան), ստանձնեցին Սրաշենի  ուղղությամբ մեր պետական սահմանի պաշտպանությունը, ընդ որում՝ ամբողջությամբ իրենց ուժերով. զենքը ձեռքին մեր կողքին կանգնած դաշնակցականներից քչերն էին տեղացի։ Ես ՀՅԴ կուսակցությանը շնորհակալ եմ, որ այդ օրերին կանգնեցին մեր կողքին ու մեզ նեցուկ եղան։

- «Հայաստան» դաշինքն օրերս հանրայնացրեց իր նախընտրական ծրագիրը, որը, դաշինքի հաղթանակի դեպքում, կարող է եւ դրվել կառավարության ծրագրի հիմքում. համենայն դեպս դաշինքի մի քանի ներկայացուցիչ նման հայտարարություն արեցին։

Ծրագրային դրույթներից ո՞րն է Ձեզ առավել սրտամոտ։

-Ես լսեցի ծրագիրը, բավականին ծավալուն փաստաթուղթ է, որն ընդգրկում է մեր կյանքի  բոլոր ոլորտները: Տեսնում եմ, որ այդ ծրագրերը կարող է ապահովել երկրի առաջընթացը: Բայց ուշադրությունս հատկապես գրավեցին անվտանգության ապահովմանը միտված անելիքներն ու պատկերացումները ։ Գնահատելի է նաեւ հանգամանքը, որ անվտանգությանն առնչվող հարցերի մասին հիմնավոր  խոսք ասաց  Ռոբերտ Քոչարյանը։

- Իսկ Սյունիքի հարցում ի՞նչ եք ակնկալում «Հայաստան» դաշինքից, թեեւ անվտանգության խնդիրները կարեւորելով՝ Դուք սյունիքյան համընդհանուր մտահոգություն արտահայտեցիք:

- Եկեք Ռոբերտ Քոչարյան ասենք. ակնկալում եմ, որ երկրի ղեկավարումը ստանձնելուց հետո իր ուշադրությունը կսեւեռի Սյունիքի վրա, եւ ամենակարեւոր խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր կձեռնարկի։ Կրկնում եմ՝ ամենակարեւորն այսօր մեր քաղաքացիների, մեր երկրամասի անվտանգության ապահովումն է, որը հայտարարված է առաջնահերթություն։

Սյունիքի մարզը երկկողմանի շրջապատված է թշնամիներով. ինձ համար առաջնայինն անվտանգության ապահովումն է, ինչի վերաբերյալ ծրագրում առկա է հիմնավոր տեսլական։

-Պարոն Փարսյան, կարո՞ղ ենք ենթադրել, որ ոչ աշխատանքային օրերին ու ժամերին անձամբ եք մասնակցելու նախընտրական քարոզարշավին, միգուցե նաեւ համայնքում գլխավորելու եք դաշինքի նախընտրական շտաբը։

- Ոչ, ես քաղաքական թիմի անդամ չեմ, նախընտրական շտաբ գլխավորելու մտադրություն էլ չունեմ, բայց, ինչպես ասացի, դիրքորոշումս հստակ  միտված է դեպի Ռոբերտ Քոչարյանը: Եվ գլխավոր նպատակը, ինչպես արդեն նշեցի, Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրման բացառումն է, նոր միայն՝ Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալուն սատարելը։

-Մարզի չորս համայնքապետի մասնակցությամբ հիմնադրվեց կուսակցություն, որը միացավ  «Հայաստան» դաշինքին, բայց Դուք չմասնակցեցիք կուսակցության ստեղծմանը, հիմա էլ անկուսակցական եք, բայց, ճակատագրի կամոք, քաղաքական նույն բեւեռում եք հայտնվել: Ինչպե՞ս ստացվեց, որ այս պահին քաղաքական նույն բեւեռում եք, թեեւ անկուսակցական եք, ավելի ճիշտ շարունակում եք մնալ վերկուսակցական ու ազգային հողի վրա։

- Եթե դաշինքը չգլխավորեր Ռոբերտ Քոչարյանը, Դուք այսօր ինձ նման հարց տալու առիթ չէիք ունենա:

-Վերջին օրերին որոշ լրատվամիջոցներում կեղծ ստորագրությամբ մի հոդված էր շրջանառվում՝ իբր արդեն իսկ համայնքապետարանը վարչական ռեսուրս է կիրառում: Կուզենայինք լսել Ձեր վերաբերմունքն առհասարակ վարչական ռեսուրսի օգտագործման եւ ընդհանրապես ոչ թույլատրելի գործելակերպի կիրառման առումով, քանզի  իշխանությունը, որ ցանկանում ենք ազգովի ձեւավորել հունիսի 20-ին, պիտի առավելագույնս օժտված լինի լեգիտիմությամբ։

-Ինքս էլ  հակված եմ այն գործելակերպին, որ ընտրությունն անցկացվի ազատ ու արդար, որպեսզի ձեւավորված իշխանությունը լինի լեգիտիմ։

Ասեմ նաեւ, որ վարչական ռեսուրս իմ կողմից չի կիրառվում եւ չի կիրառվի, պարզապես ունեմ սեփական դիրքորոշում, որի մասին խոսում եմ իմ շրջապատի մարդկանց  հետ.  իմ աշխատակիցներին եւս հայտնել եմ դիրքորոշումս, բայց որեւէ մեկին չեմ պարտադրել կամ ստիպել։

-Մեր ունեցած տեղեկություններով՝ Ռոբերտ Քոչարյանը Կապանում կլինի հունիսի 7-ին։

-Իմ ունեցած տեղեկություններով՝ նույնպես. հունիսի 7-ին ժամը 18:30-ին  Կապանի Գարեգին Նժդեհի հրապարակում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունենալու կապանցիների հետ։ Չեմ բացառում նաեւ դահլիճային հանդիպումները, քանի որ «Հայաստան» դաշինքը դիմել է մեզ թե՛ փակ դահլիճ, թե՛ Գարեգին Նժդեհի հրապարակը տրամադրելու համար։

-Պարոն Փարսյան, մեզ հետ զրույցի շրջանակներում Ձեր համակիրներին ինչ-որ կոչ կամ հորդոր ուղղելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք, թե՞ դա պահում եք քարոզարշավի վերջին օրերի համար։

-Իմ հորդորը կապանցիներին հետեւյալն է՝ հունիսի 20-ին ոչ մի պարագայում չընտրել Նիկոլ Փաշինյանին, ոչ մի դեպքում… Նիկոլ Փաշինյանը չարիք է հայ ժողովրդի համար։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Հուլ
Նոր որոշմամբ ռեկտոր ընտրվելու համար այլևս դոկտորի աստիճանը և պրոֆեսորի կոչումը պարտադիր չի լինի Պատերազմում զոհված 50 զինծառայողի աճյունի նմուշ նույնականացման համար տեղափոխվելու է Նիդերլանդներ Ազգությամբ եզդի ՀՀ քաղաքացին հայ և եզդի ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն ուղղված գործողություններ է կատարել. ԱԱԾHRW-ն դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումներըԳերմանիան Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում վերականգնել հրադադարի ռեժիմը Հայկ Մարտիրոսյանը իր կարիերայի լավագույն արդյունքն է համարում Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ հաղթանակը Վիտալի Բալասանյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին հայտարարություն է տարածել Իրանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության վերականգնմանը Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Բժիշկների սխալի պատճառով՝ կինը լույս աշխարհ է բերել ուրիշի երեխայինԱրցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի խորհրդարանների նախագահների այցն օկուպացված ՇուշիՍևանա լճի առաջին հանրային լողափում քաղաքացի է ջրահեղձվել Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է. Շարմազանով Համարանիշեր գողացած ու մեքենայատերերից շորթմամբ փող հափշտակած անձը կալանավորվել է Բաքվում 13 հայ ռազմագերի շինծու մեղադրանքներով դատապարտվել է 6-ական տարվա ազատազրկման Մահացել է Արմեն Շեկոյանը Ջրականից տարհանվել է ևս մեկ զինծառայողի աճյուն Ինչով է զբաղված Երևանի ավագանու իմքայլական անդամը նիստի ժամանակ Սոթքի համայնքապետը բազմաթիվ քրեական գործերով է անցնում. մարզպետ 2-րդ զորամիավորման հրաձգարաններից մեկում անցկացվել է կրակային պատրաստության պարապմունք Թույլ չենք տալու քաղաքացիների ճանապարհին թակարդներ դնել և նրանց փողը ձեռքներից տանել. Փաշինյանը՝ խաղատների մասին 16 տարին չլրացած անձի հետ անառակաբարո գործողություններ կատարելու դեպք է բացահայտվել Դիմակով և նռնակով զինված ավազակային հարձակում Երևանի կենտրոնում Ծաղիկներով «զարդարված» Մակրոնը օգտատերերի շրջանում մեմերի հերոս է դարձել (լուսանկարներ)Մենք թողել ենք, որ ծախեն մեր հողերը. մենք լո՞խ ենք. ՇպրոտԿրեմլը արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարմանըԱյսօր գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի ծննդյան օրն էՊետք է կանգնել բանակի կողքին՝ միաժամանակ քաղաքականի առաջ դնելով հստակ ու աներկբա պահանջներ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է Պատերազմում զոհված Դավիթ Այդոևի` վթարի ենթարկված մորը կվիրահատենՍտեղծված իրավիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Արժանապատիվ խաղաղության» բանաձևն է Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի. բնակարանները կտրվեն Հադրութից տարհանված բնակիչներին «Գեղեցկությունը՝ կնճիռների մեջ»․ Տեխասում անցկացվել է Ms Senior տարեց կանանց գեղեցկության մրցույթ (լուսանկարներ, տեսանյութ)Արագածոտնում կկառուցվի լեռնադահուկային համալիր. ներդրումը կկազմի 30 մլրդ դրամ Աճյունների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են Ջրականում Ինչո՞ւ է փակվել Կութի ճանապարհը․ Գեղարքունիքի մարզպետի պարզաբանումը Վախճանվել է վաստակաշատ դերասանուհի Մերի Շահբազյանը Պետության կողմից ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում կստանան նաև ուսանողական նոր խմբեր Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գորիսի մասնաճյուղի գործունեությունը դադարեցվում է Բանակն արժանի պատասխան է տալիս, երեկվա գործողությունները դրա մասին են խոսում. Գնել Սանոսյան Կարեն Անդրեասյանը կփոխարինի՞ Բադասյանին․ Գրիգորյանը հայտնեց՝ լսել է լուրը, կաշխատի նրա հետ«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման համար կառավարությունը հատկացրեց 36,82 մլն դրամ Կառավարությունը Երևանի քաղաքապետին լիազորեց հանրային գերակա շահի պայմանագիր կնքել Պետք է ամեն ինչ անենք, որ կորոնավիրուսի թվերի կտրուկ աճ չունենանք․ ԱվանեսյանԿարո՞ղ է սեպտեմբերին ավագանին լուծարելու հարց կա, աշխատավարձերի հարցը լուծում եք, նոր ցրեք. ՀովհաննիսյանՀակառակորդի կրակոցից վնասվածք է ստացել ավագ լեյտենանտը. հարուցվել է քրգործ. ՔԿ Դուք էլիտար լրագրող եք․ Դումանյանը դուրս եկավ ցուցարարների մոտՊարգևավճարներին կողմ եմ, բայց դրանք տրվում են ինչ որ բանի դիմաց. Իզաբելլա ԱբգարյանԱլյասկայի ափերի մոտ 8,2 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել