ԱՄՆ-ում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ուղևորի պատճառով, որը փորձում էր օդաչուների խցիկ մտնել (լուսանկարներ)
ԱՄՆ-ում ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Նյու Մեքսիկոյի Ալբուկերկե քաղաքում այն բանից հետո, երբ ուղևորներից մեկը փորձել է մտնել օդաչուների խցիկ: Տեղական KRQE հեռուստաընկերության տվյալներով՝ ուրբաթ օրը Լոս Անջելեսից Նեշվիլ թռչող «Դելտայի» ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Ալբուկերկեի «Սանփորթ» միջազգային օդանավակայանում՝ օդանավում տիրող իրավիճակի պատճառով: Օդանավակայանի պատասխանատուները հայտնել են, որ ուղևորը փորձել է մտնել օդաչուների խցիկ, բայց չի կարողացել այնտեղ հասնել: Ուղևորների խոսքով՝ տղամարդը պահանջել է «կանգնեցնել ինքնաթիռը»: Ինքնաթիռն, առանց միջադեպերի, վայրէջք է կատարել օդանավակայանում, որտեղ ոստիկանությունը ձերբակալել է իրավախախտին: