Նեյմարի գոլի շնորհիվ՝ Բրազիլիայի հավաքականը Աշխարհի առաջնության ընտրական խաղում հաղթեց Պարագվային
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը 2022-ին Քաթարում կայացած աշխարհի առաջնության ընտրական խաղում հաղթեց Պարագվային:
Ասունսիոնում կայացած հանդիպումն ավարտվեց 2:0 հաշվով: Գոլերը խփեցին Նեյմարը և Լուկաս Պակետան։ Մեկ այլ խաղում Կոլումբիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց Արգենտինայի ընտրանու հետ՝ 2: 2 հաշվով: Կոլումբացիները պատասխանեցին Քրիստիան Ռոմերոյի և Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» նախկին խաղացող Լեանդրո Պարեդեսի գոլերին Լուիս Մուրիելի և Միգել Բորխայի հստակ հարվածներով: