00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾՀամացանցում է հայտնվել Ռուսլան Աբովյանի սպանության կադրերը. կասկածյալը Չեչնիայի քաղաքացի է (տեսանյութ)Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի հատուկ բանագնաց Դիոնին Նիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը (տեսանյութ) Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ» Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դինԱնահիտ Ավանեսյանը ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ խոսել է պատվաստումների մասին Գորիսի կրակոցների գործով իրավապահները ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի տան պահակին. Armlur.am (տեսանյութ)Տոկիո 2020․ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել

Մեզ հայհոյողները, վիրավորողները պետք է համարժեք պատասխան ստանան․ Լենա Նազարյան

ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել Parliamentmonitoring.am-ին։ Հարցազրույցը՝ ստորև 

-Տիկին Նազարյան, ՔՊ-ի ընտրական ցուցակը շատ քննադատվեց պատճառաբանությամբ, թե այնտեղ օլիգարխների անուններ կան խոսքը Խաչատուր Սուքիասյանի և Գուրգեն Արսենյանի մասին է:

-Որպեսզի ինչ-որ մեկի անօրինական կամ թեկուզ օրինական կուտակած հարստությունն արտոնյալ պաշտպանություն ստանա քաղաքական դիրքի չարաշահման միջոցով, ապա կա՛մ հարուստները պետք է գան խորհրդարան և լինեն մեծամասնություն, կա՛մ էլ քաղաքական մեծամասնությունը պետք է ընտրվի հարուստների փողի միջոցով՝ ընտրակաշառք, աշխատատեղերից ձայների հավաքագրում և այլն, այսինքն իր «ընտրվելու» համար պարտական մնա հարուստներին:

Միանգամից ասեմ, որ ՔՊ-ն հարուստների կուսակցություն չի եղել և չի էլ դարձել այս ընթացքում: Երկրորդ՝ հենց մենք ենք փոխել ռեյտինգային ընտրակարգը, որը թույլ էր տալիս խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն առաջադրվել տարբեր ընտրատարածքներում, փողի, տնտեսական ազդեցության միջոցով ձայներ է հավաքել և այդ «քաղաքական» կշիռը վերածել տնտեսական հովանավորության, մենաշնորհների և ունեցվածքի պաշտպանության:Մենք գործով ցույց ենք տվել, որ չենք փորձում վերընտրվել հարուստների միջոցով, և մեր հենարանը ժողովուրդն է, որի մեծամասնությունը ունի՛ սոցիալական արդարության խնդիր, մեր ջանքերն էլ ուղղվելու են սոցիալական անարդարությունը վերացնելուն: Եվ այդպես ենք արել:

Իզուր չէ, որ վարչապետը խոսում է ժողովրդի դեմ դասակարգային պայքարի մասին: Նայեք որոշ ընդդիմադիր ցուցակների թեկնածուների ու հատկապես նրանց որդիների ունեցվածքը: Ի՞նչ է, իրենք գալիս են խորհրդարան՝ թալանածը ժողովրդին վերադարձնելո՞ւ:

-Խնդիրն այն է, որ դուք երկար տարիներ քննադատել եք գործարարների առկայությունը կուսակցական ցուցակներում և դա փաստորեն հիմա դուք եք անում:

-Խնդիրն այն չէ, որ նախկին գործարարը կլինի խորհրդարանում և գործադիրում: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, որը հիմնել և կայացրել է մեծ բիզնես Հայաստանում, այժմ, հանձնելով այն հավատարմագրային կառավարման, ստանձնել է քաղաքական պաշտոն: Խնդիրն այն է, երբ աղքատ երկրում հարուստներն ու ապօրինի հարստացածները դառնում են քաղաքական մեծամասնություն: Պարզ չէ՞, որ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտրվելու դեպքում, առաջինը ուժը կորցնելու է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը, որը մենք ընդունեցինք անօրինական հարստացածներից ունեցվածքը պետությանը՝ այսինքն, հանրությանը, վերադարձնելու համար:

-Բայց նրանք սեփականատեր են խոշոր ընկերությունների և կարող են ազդել մարդկանց ընտրական կամքի վրա: Հնարավոր չէ՞:

-Մարդիկ ազատ են ու կարող են ցանկացած ընտրություն կատարել, ոչ ոք չի կարող իրենց ընտրատեղամասում վերահսկել, ոչ մեկ չի կարող պարտադրել, որ կայացնեն իրենց կամքին հակառակ որոշումներ: Ի վերջո, ինչի՞ համար էր հեղափոխությունը: Ինձ համար հեղափոխությունն ազատագրական գործընթաց է, երբ ազատագրվեցին քաղաքական, տնտեսական, կրթական, ընտրական, լրատվական, դատական, տեղական ինքնակառավարման համակարգերն իշխանական զավթվածությունից: Ես չեմ ասում, որ այդ համակարգերը հիմա լիարժեք ազատ են նախկինում թալանողների ֆինանսական ազդեցություններից, բայց այդ ազդեցությունները իշխանությունը ճնշել է և ճնշելու է: Այսօր ընդդիմությունն է կաշառք բաժանելու հանցագործության մեջ բռնվում: Հայաստանում տարիներ շարունակ հաստատված արատավոր, հանցագործ, կեղեքող կարգը հեղափոխությունից հետո ոտից գլուխ շուռ է եկել ու ընդդիմություն դարձել: Հիմա մնում է, որ այս ընտրություններով վերջնականապես դուրս մղվի նաև ընդդիմության դաշտից:

-Մենք տեսնում ենք ուսուցիչներ, դպրոցականներ, որոնք խմբերով մասնակցում են ձեր ուժի քարոզարշավային հանդիպումներին: Արդյո՞ք ազդեցության հետևանք չէ նրանց խմբային ներկայությունը:

-Այստեղ կարևոր է՝արդյո՞ք իրենց ցանկությամբ են նրանք մասնակցում հավաքներին, թե՞ կրթության նախարարության զանգով։ Վստահաբար կարող եմ ասել, որ դպրոցների ոչ մի ծնողի, ոչ մի ուսուցչի չի ասվում գնալ ու մասնակցել իշխանական ուժի հավաքներին: Բացառում եմ: Մարդիկ ինքնակամ գալիս են, մասնակցում են հավաքներին ու իրացնում իրենց իրավունքը:

-Մարզպետարանների՞ց էլ չեն հրահանգում, գյուղապետարաններից է՞լ:

-Ոչ: Իհարկե, չեն ասում: Եթե նման փաստ լինի, վստահաբար հայտնի կդառնա:

-Այս օրերին ակտիվ տարածվում են տեղեկություններ, որ միկրոավտոբուսներով աջակցող խմբեր եք տեղափոխում մարզեր, որ հավաքների ժամանակ բացականչեն՝ «Նիկոլ վարչապետ»: Կա՞ նման բան:

-Չեմ պատկերացնում նման իրավիճակ: Ցանկացած լրագրող, որ միանա քարոզարշավին, կտեսնի ամբողջ պրոցեսը, կտեսնի, որ ամեն կանգառում նոր բնակիչներ են: Նիկոլ Փաշինյանը մեկ օրվա ընթացքում 10-12 կանգառ է անում և օրվա վերջում՝ մեծ հանրահավաք:Ընդդիմությունը՝ 1-2 դահլիճային հանդիպում է անում օրվա ընթացքում: Կարծում եմ՝ հենց դահլիճային հանդիպումներն են խղճուկ բեմադրություններ:

-Շատ լավ, դարձյալ ցուցակի մասին. 7-րդ գումարման շատ պատգամավորներ նոր ցուցակում չկան․ դա մարտավարակա՞ն քայլ էր, թե՞նրանք չեն կիսում այլևս ձեր վարած քաղաքականության պատասխանատվությունը:

-Ընտրական ցուցակը կազմել է վարչությունը: Հանդիպում է եղել ամեն մի թեկնածուի հետ, որը հայտնել է իր ցանկությունը շարունակել աշխատել օրենսդիրում կամ գնալ գործադիր: Եղել են մարդիկ, որոնք իրենց կամքով չեն ցանկացել շարունակել քաղաքական գործունեությունը:Պատճառները կարող են շատ անձնական լինել, կգնան և կզբաղվեն այլ գործունեությամբ:

-Իսկ հնարավո՞ր է, որ պարզապես չեն ցանկացել կրել պատասխանատվություն իշխանության վարած քաղաքականության համար:

-Կարող է լինել նաև, որ չեն ցանկացել կիսել պատասխանատվությունը: Ամեն դեպքում, չեմ կարծում, թե մարդիկ պարտավոր են բացատրություն տալ, թե ինչու չեն ցանկանում ընդգրկվել ցուցակում: Դա իրենց ընտրությունն է, պետք է հարգանքով վերաբերվել:

-Դուք հաճախ եք վրդովվել, երբ խորհրդարանում ատելության խոսք է հնչել: Բայց քարոզարշավի ընթացքում ձեր քաղաքական առաջնորդը՝ Նիկոլ Փաշինյանը, ինքն է ատելության խոսք ու սպառնալիք տարածում: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում:

-Տարօրինակ է, երբ չի նկատվում, որ նա դա ասում է ի պատասխան: Երբ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ «սա դու ես», «ինքդ ես», դա նշանակում է, որ ի պատասխան է ասում, ուրեմն, ինչ-որ մեկը ասում է նրա և մեր հասցեին, որին, իհարկե, պետք է պատասխան հնչի: Ինչպե՞ս չհնչի:

-Նկատի ունեք՝ ինքնապաշտպանվու՞մ եք։

-Այո: Բացի այդ, դա նաև անհրաժեշտություն է, չպաշտպանվելը անհասկանալի կլինի հանրության համար: Յոթ ամիս՝ ինչ անարգանք, հայհոյանք ասես լսել ենք, տարել ենք, ու հիմա դրան չպատասխանելը պարզապես սխալ է: Չի հասկացվի չպատասխանելը: Պետք է պատասխան ստանան, ընդ որում՝ շատ համարժեք: Այս լարվածությունը կարող է նվազել, եթե երկու կողմերն էլ հրաժարվեն նման արտահայտություններից:

-Նաև հայհոյանք է հնչել Փաշինյանի կողմից:

-Եթե նկատի ունեք «շինելու եմ» արտահայտությունը, ապա, ենթադրաբար, նկատի ունի, որ 2500 կմ ճանապարհ է կառուցելու:

-Թավիշից՝ պողպատ. ձեր թիմը հիմա էլ պողպատե մանդատ է խնդրում քաղաքացիներից: Ինչո՞ւ:

-Պողպատե մանդատը վերաբերում է քաղաքական կայունությանը և ամրությանը: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է առնվազն 60 տոկոս ձայն, որ երկրում լինի քաղաքական կայունություն, որ չլինի երկրորդ փուլ ու չկազմենք կոալիցիաներ, որպեսզի կարողանանք ընտրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և շատ արագ անցում կատարենք այլ խնդիրների լուծմանը: Առնվազն 60 տոկոսը քաղաքական կայունության, միանշանակ, արագ որոշումներ կայացնելու համար է անհրաժեշտ:

-Ինչպես 7-րդ գումարման խորհրդարանո՞ւմ էր, երբ 88 պատգամավոր կողմ էր քվեարկում կառավարության բերած գրեթե բոլոր օրինագծերին:

-Ես համաձայն չեմ. նաև ընդունվել են ընդդիմության օրինագծերը, ինչը նշանակում է, որ փոքրամասնությունը ևս ունի հնարավորություն հաստատելու իր առաջարկությունները, նախաձեռնությունները եթե դրանք իրագործելի են և եթե ծառայում են հանրային շահին: Ի դեպ, հենց մեծամասնության շնորհիվ մեզ հաջողվեց առաջ մղել համամասնական ընտրակարգի գաղափարը, որ 30 տարվա ընդդիմության ու քաղաքացիական հասարակության պահանջն էր: Իսկ ընդդիմությունը բոյկոտեց ու դեմ խոսեց, չնայած կողմ էր արտահայտվել նախկինում: Այ, այս դեպքերի համար է պետք ամուր, պողպատյա մանդատ:

-Ձեր կարծիքով՝ ընտրություններից հետո ստեղծված քաղաքական լարվածությունը կթոթափվի՞, համերաշխություն, ի վերջո, կհաստատվի՞:

-Դրա համար անհրաժեշտ է, որ քաղաքացիները աջակցեն մեր ուժին՝ 60 տոկոս ձայն տալով: Իսկ առհասարակ, ընտրական գործընթացն իր բնույթով պառակտիչ, բայց, միևնույն ժամանակ, նաև բոլորի համաձայնությունը հաստատող գործընթաց է: Այսինքն՝ ընտրությունների վերջում մենք կունենանք պատկեր, արդյունք, որը պետք է ընդունեն ի գիտություն, հաշտվեն ու առաջ անցնեն բոլորը:

-Կարելի՞ է ենթադրել, որ Ձեր պլաններում չկա կոալիցիա կազմելու մտադրություն:

-Ոչ, մենք առհասարակ չենք քննարկում այդ հարցը: Մեր նպատակն է ստանալ առնվազն 60 տոկոս ձայն:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
24 Հուլ
Վիկա Մարտիրոսյանն ու ամուսինը մկրտել են իրենց որդուն (լուսանկար)Սարյան փողոցում ոստիկանները կանգնեցրել են քաղաքացու մեքենան, ծեծել ու բերման ենթարկել. Hraparak.am Վարանդայի շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել. ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾՀամացանցում է հայտնվել Ռուսլան Աբովյանի սպանության կադրերը. կասկածյալը Չեչնիայի քաղաքացի է (տեսանյութ)Ավստրալիայի արտգործնախարարն արձագանքել է Արցախի անկախության ճանաչման կոչով խնդրագրին ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Կանադայի հատուկ բանագնաց Դիոնին Արմեն Սարգսյանը Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում հետևել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանի մրցելույթինՆիկոլ Փաշինյանի և արտախորհրդարանական քաղաքական ուժերի ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցական ժողովի առաջին նիստը (տեսանյութ) Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան. «Առավոտ» Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դինԱնահիտ Ավանեսյանը ԱՀԿ տարածաշրջանային գրասենյակի տնօրենի հետ խոսել է պատվաստումների մասին Գորիսի կրակոցների գործով իրավապահները ծեծի են ենթարկել Սուրիկ Խաչատրյանի տան պահակին. Armlur.am (տեսանյութ)Տոկիո 2020․ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր է նվաճելՄեկ օրում Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 23 947 նոր դեպքՈստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքըԹուրքիայում հորդորել են վերադառնալ հակակորոնավիրուսային խիստ սահմանափակումներինՀնդկաստանում հեղեղումները 138 մարդու կյանք են խլել«3 տեղից վիրավոր ու օգնության որևէ հույս չունեցող Կարենն ընկերոջ հետ ինքնասպան է եղել, որպեսզի գերի չընկնի...»Մաշ Իսրայելյանի և Գարիկ Սաֆարյանի հարսանիքը. քավորը Գևորգ Մարտիրոսյանն է, ազաբը՝ Կարեն Ասլանյանը, հարսնաքույրը՝ Նարե Գևորգյանը (լուսանկարներ)Չինացի գիտնականները գնահատել են COVID-19-ի արհեստական ​​ծագման հավանականությունըՍրան թվում ա, թե էն պողպատի կտորը տվեցին ձեռքը, ուրեմն ամեն ինչ նորմալ է. Ղազինյան«Սյունիքի համայնքապետերի նկատմամբ իրականացվող քայլերը քաղաքական հաշվեհարդարի դրսևորում են»Հայկ Սարգսյանի հարսանիքի մուտքը անձնագրերով է. «Հրապարակ»Թուրքիայում ժուռնալիստներին ասաց՝ թուրքերն էլ կարող են դուդուկ նվագել, բայց հայի պես չեն կարող. ԴաբաղյանՍտավրոպոլում սպանվել է ոստիկանության քրեական հետախուզման պետի հայազգի տեղակալըԱննա Հակոբյանն իր աղջիկների հետ երջանիկ լուսանկարներ է հրապարակելՆոր որակ հայ-ճապոնական հարաբերություններում. նախագահը հանդիպել է Ճապոնիայի վարչապետին (տեսանյութ)ԱՀԿ-ն նախազգուշացրել է կորոնավիրուսի առավել վտանգավոր շտամի սպառնալիքի մասինՆիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը՝ Ջիվան Գասպարյանի վերջին հրաժեշտին«Լիլիթ Հովհաննիսյանի երգերը ոնց որ մասսայական ոչնչացման զենք լինեն»Մենք վաղը նավթ չենք վաճառելու, այլ գաղափարներ. ՀՀ նախագահՎերջին ծափերը՝ Ջիվան Գասպարյանին․ հայ ազգը հրաժեշտ է տալիս վարպետինՊրեմիեր լիգայում կորոնավիրուսի պարտադիր պատվաստման ռեժիմ կներդրվիԱսում էր՝ երբ ընկերոջդ պաշտոն են տալիս, պետք է նորից հետը ծանոթանաս. Միքայել Պողոսյանը` Ջիվան Գասպարյանի մասինԱրմավիրի մարզում հայտնաբերվել են ատրճանակներ, հրացաններ, դանակներ և մահակներ«Մի′ գուշակիր, արի՛ հետազոտվելու». հանրային միջոցառումՈրոնողական աշխատանքներն այսօր մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում Ջիվանը աշխարհով մեկ նվագով պատմել է հայ ժողովրդի պատմությունը․ այսօր, իսկապես, մենք լեգենդ կորցրինք. Աշոտ Ղազարյան Ուժեղացված ծառայություն՝ Արաբկիրում, Աջափնյակում և Դավիթաշենում Այս արհավիրքը կանգնեցնել է պետք. Զոհրաբյանն իրավապաշտպան գործունեություն է սկսում Երեւանում Mercedes մակնիշի ավտոմեքենա է այրվել «Տարբեր սերեր»․ Արեւիկ Ուդումյանն ամուսնու եւ որդու հետ «Օրենքով գող» Օշականցի Գևորիկը 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի․ ՀԺ ՊՆ ՊԱՀՀ-ում ավարտվել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման երրորդ հոսքի դասընթացը 30-ամյա մոտոցիկլավարը Վանաձորում կողաշրջվել է և տեղում մահացել ԿԳՄՍ նախարար Դումանյանն ու փոխնախարարը ներկա են Ջիվան Գասպարյանի հուղարկավորությանը «Ի հեճուկս թշնամու՝ ժպտալու և ուղղելու ենք մեր մեջքը, անելու ենք դա բոլորս միասին»․ Մանե ԳրիգորյանԳրիզմանը կարող է տեղափոխվել «ՊՍԺ»«Հայաստան» դաշինքի անդամը դատական հայց է ներկայացրել Դանիել Իոաննիսյանի դեմ Թուրքերն ամեն բան հաշվարկել ու ծրագրել են այնպես, որ Հայաստանը կրկին մնա միայնակ
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել