Հայաստանում հաստատվել է COVID-19-ի 82 նոր դեպք, առողջացել է 227 մարդ
Հայաստանում հունիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 82 նոր դեպք, առողջացել է 227 քաղաքացի, մահացել՝ 1-ը: Մեկ օրում կատարվել է 3784 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 131 239-ի:
Այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223805 դեպք, որոնցից 215455-ն առողջացման, 4489-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2767 պացիենտ:
Արձանագրվել է նաև մահվան 1094 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։