Էրդողանը հայտնել է Շուշիում Թուրքիայի հյուպատոսարան բացելու մտադրության մասին
Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը վճռական են Ղարաբաղը ծաղկող տարածաշրջանի վերածելու։ Այս մասին Արցախի օկուպացված տարածքներ այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով վեցակողմյան պլատֆորմի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասին:
«Այս պլատֆորմի հիման վրա մենք ցանկանում ենք տարածաշրջանը բարեկեցիկ դարձնել: Ես ու Ալիևը և Պուտինը դրա համար համապատասխան վճռականություն ունենք», - ասաց նա:
Թուրքիայի ղեկավարը նաեւ հավաստիացրել է, որ Անկարան կանի հնարավորը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:
«Ես կոչ եմ անում Երևանին օգտվել տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից` վեցակողմ պլատֆորմի շրջանակներում », - ասաց նա:
Նա նշել է,որ Թուրքիան նախատեսում է մոտ ժամանակներս Շուշիում հյուպատոսություն բացել։