Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել. Լևոն Տեր-Պետրոսյան
Տեսաք, որ Ադրբեջանը շատ համբերատար գործեց, երեսուն տարի պատրաստվեց ու լուծեց իր հարցերը։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Արցախի հարցում դաշնակից չկա, գոյություն չունի, երբեք չի եղել։ Հիմա հարցը լուծելը շատ դժվար է, հիմա ոչինչ չունենք, որի համար Ադրբեջանը համաձայնի ինչ-որ ստատուս քվոյի ապահովմանը։ Ի՞նչ ենք զիջելու։ Զիջելու հնարավորությունը կորցրինք։ Հիմա ոչինչ անել չես կարող, մեր ձեռքը չէ։ Ղարաբաղի հարցում Հայաստանը հիմա ոչ մի վճռական ձայն չունի»,- ասել է նա։