Նիկոլ Փաշինյանի հավաքը Քաջարանում սակավամարդ է անցել (լուսանկար)
ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում հրավիրված հանրահավաքը սակավաթիվ է եղել: NEWS.am-ի տրամադրության տակ են հայտնվել դրոնով նկարված լուսանկարներ, որոնք փաստում են սա:
Նշենք, որ Փաշինյանը նախապես հայտարարել էր, որ երթով է մեկնում Սյունիք եւ նրան ուղեկցել են հարյուրից ավելի մեքենաներ:
Լուսանկարում սպիտակով նշված են այն քաղաքացիները, որոնք տեղացիներ չեն եղել, այլ Փաշինյանի հետ ավտոերթով են ժամանել Քաջարան: