Բայդենը չի կարծում, որ Պուտինը նոր Սառը պատերազմ է ցանկանում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի կարծում, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը նոր Սառը պատերազմ ցանկանում է: Այս մասին Բայդենը հայտարարել է Ժնեւում Պուտինի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:
«Չեմ կարծում, որ նա՝ Պուտինը, ձգտում է ԱՄՆ հետ Սառը պատերազմի»,- ասել է նա։ Ըստ Սպիտակ տան ղեկավարի խոսքերի, բանակցությունների ընթացքում ինքը հայտարարել է Ռուսաստանի նախագահին, որ նոր «Սառը պատերազմն» ակնհայտորեն չի բխում ոչ Ռուսաստանի շահերից, ոչ ԱՄՆ շահերից։