00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելուց հետո Մ. Պողոսյանին տվել են սպանության սպառնալիքներՕգոստոսի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել Ամենաանկարգապահ պատգամավորների թոփ եռյակում կարող եք լինել. Կոնջորյանը՝ Արծվիկ Մինասյանին Ուժեղացնել վերահսկողությունը ԱԳԼՃԿ-ներում. Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությունըԸնդդիմությանը լավություն չեք անում. պարտավոր եք ԱԺ փոխխոսնակ ընտրել. Արծվիկ ՄինասյանԿար ժամանակ, երբ դուք ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնում, որ սեղմեք պարոն Աշոտյանի ձեռքը. Մամիջանյանը՝ ՊապոյանինԼրագրողներից մեկի մուտքը ԱԺ շենք արգելվել էՏղան երազում է մեծանալ և դառնալ Արմեն Աշոտյան. Պապոյանը՝ Մամիջանյանի մասինԵՊՀ ռեկտորի նոր Ժ/Պ-ն Հովհաննես Հովհաննիսյանն է Նենց չի, որ Դուք պետք ա ասեք` պատգամավորը խոսա՞, թե՞ չէ. Սիմոնյանը` Արթուր Խաչատրյանին

Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է Կատարի միջազգային տնտեսական ֆորումին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առցանց մասնակցել է «Վաղվա նոր հեռանկարները» խորագրով Կատարի միջազգային տնտեսական հեղինակավոր ֆորումին, որն անցկացվում է հունիսի 21-23-ը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տարբեր երկրների առաջնորդների, համաշխարհային առաջատար ընկերությունների և կորպորացիաների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, ֆինանսատնտեսական, տեխնոլոգիաների, էներգիայի, կրթության ոլորտներում որոշումներ կայացնող անձանց համախմբող ֆորումում այս տարի քննարկվում են Covid-19 համավարակի հետևանքով առաջացած տնտեսական շոկերը, ինչպես նաև դրանք հաղթահարելու նորարարական մոտեցումներն ու գաղափարները:

Ավելի քան 2000 մասնակիցների թվում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Գանայի նախագահ Նանա Ադդո Դանկվա Ակուֆո-Ադդոն, Սենեգալի նախագահ Մաքի Սալը, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ղեկավարները:

Ֆորումն անցկացվում է հեղինակավոր Bloomberg L.P. & Bloomberg Philanthropies կազմակերպության աջակցությամբ:

Բացման խոսքով հանդես են եկել Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանին և Bloomberg L.P. & Bloomberg Philanthropies-ի հիմնադիր, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը:

Կատարի տնտեսական ֆորումի շրջանակներում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը պատասխանել է Bloomberg Television-ի թղթակից Սայմոն Ֆոքսմենի հարցերին.

Սայմոն Ֆոքսմեն- Ցանկանում եմ անդրադառնալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ՌԴ Վլադիմիր Պուտինի հանդիպման վերաբերյալ լուրերին, որի ընթացքում ըստ երևույթին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կամ չի բարձրացվել, կամ քննարկվել է շատ հպանցիկ: Դա Ձեզ չի՞ հիասթափեցնում:

- Գերտերությունների ղեկավարները՝ պարոնայք Բայդենը և Պուտինն են որոշում, թե ինչն են համարում այսօր կարևոր: Չէի ցանկանա մեկնաբանել, թե ինչ են նրանք քննարկել: Առաջին հերթին, ես այդ քննարկման մանրամասներին տեղյակ չեմ: Հույս ունեմ, որ նրանք երկուսն էլ կենտրոնացել են այն խնդիրների վրա, որոնք համաշխարհային տեսանկյունից կարևոր են, որոնք ներառում են նաև հարցեր՝ կապված Ադրբեջանի, Հայաստանի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Սայմոն Ֆոքսմեն- Չե՞ք կարծում, որ հակամարտության կարգավորման առումով Ռուսաստանը բավարար աջակցություն չցուցաբերեց Հայաստանին:

- Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, պատմականորեն Հայաստանի գործընկերն է երկար տարիներ: Սա մի պարզ բան է, որը պետք է հիշենք:

Սայմոն Ֆոքսմեն- Նրանք բավարար չափով աջակցե՞լ են:

- Նախքան Միացյալ Նահանգներին, Ռուսաստանին, Ֆրանսիային կամ մեկ այլ երրորդ երկրի դիմելը, իմ՝ որպես երկրի նախագահի պարտքն է մտածել, թե ինչպես մե՛նք պետք է փորձենք ավելին անել: Հույս ունեմ, որ այս ընտրությունները Հայաստանի ներքին կյանքում ինչ-որ առումով հասկացվածություն, կայունություն, կանխատեսելիություն կբերեն:

Մենք պետք է կենտրոնանաք և նայենք դեպի ապագա: Հայաստանի համար ապագան կապված է նոր տեխնոլոգիաների, համաշխարհային վարքագծի, գլոբալիզացիայի հետ: Ապագան բոլոր հայերի, արտասահմանում ապրող հայերի մասին հոգ տանելն է, հայկական սփյուռքի մեծ ներուժն օգտագործելն է:

Սայմոն Ֆոքսմեն- Թույլ տվեք աշխարհաքաղաքականության առումով ավարտել և հետո խոսել տնտեսության մասին: Դուք ակնկալում եք, որ ԱՄՆ-ն, նախագահ Բայդենը՝ կզսպեն Թուրքիային՝ միգուցե Սփյուռքի աջակցությամբ, ինչպես նաև հաշվի առնելով սերտ հարաբերությունները, որ ունենք ԱՄՆ հետ:

- Անկեղծ ասած, մենք դա ակնկալում ենք բոլորից, ովքեր կարող են զսպել Թուրքիայի գործելաոճը: Մենք Թուրքիայի հետ ունեցել ենք շատ դրամատիկ, ողբերգական պատմություն: Ինչպես գիտեք, ավելի քան 100 տարի առաջ Հայոց ցեղասպանություն է տեղի ունեցել, և սա մի բան է, որը մեր ազգը երբեք չի կարող ներել:

Սայմոն Ֆոքսմեն- Նախագահ Բայդենը ճանաչել է այն ...

- Գիտեմ, որ նախագահը ճանաչել է այն, և ես շնորհակալություն եմ հայտնել նախագահ Բայդենին՝ պաշտոնական նամակ ուղարկելով:

Կարծում եմ՝ երկու հարևան երկրների միջև հարաբերություններ կառուցելու համար կարևոր է, որ Թուրքիան ընդունի, որ 106 կամ ավելի տարի առաջ Օսմանյան կայսրությունում սխալ բաներ են կատարվել: Դրանից հետո մենք կսկսենք կառուցել մեր ապագան: Որպես երկրի նախագահ՝ ցանկանում եմ առաջնորդել իմ ժողովրդին ու պետությունը դեպի ապագա, հիշելով անցյալը՝ գնալ դեպի ապագա: Ես նկատի ունեմ դեպի ապագա գնալ ինչպես տեխնոլոգիաների, էկոլոգիայի, այնպես էլ քաղաքականության տեսանկյունից: Ուրախ կլինեմ, որ Հարավային Կովկասի այս պատերազմը լինի վերջինը Հայաստանի մասնակցությամբ: Մենք շուրջ 5 հազար մարդ կորցրեցինք, վիրավորվեց ավելի քան 10 հազար երիտասարդ:

Ես մեկն եմ, ով հավատում է, որ մարդկանց ունեցած ամենամեծ զենքը խոսքն է, այսինքն՝ բանակցությունները: Եթե մենք չենք կարողանում բանակցել, դա ձախողում է ինչպես հայկական ու ադրբեջանական կողմերի, այնպես էլ միջազգային հանրության համար: Բանակցությունների փոխարեն ամեն պատերազմ ձախողվում է, կյանքերի կորուստ, նոր դժբախտության, ատելության ու նոր իրավիճակների ստեղծման պատճառ: Ես ողջ կյանքս ապրել եմ՝ հավատալով, որ թե՛ գիտության, թե՛ տեխնոլոգիաների, թե՛ բիզնեսի և թե՛ քաղաքականության մեջ դիվանագիտությունը, նկատի ունեմ՝ խոսքի ուժը, ամենակարևորն է: Բայց քանի որ մենք խորհրդարանական երկիր ենք, ես ներգրավված չէի նախագահ Ալիևի հետ բանակցություններում: Ես անձամբ կարծում եմ, որ ցանկացած հակամարտությունից մենք ունենք միայն մեկ ելք՝ բանակցությունները:

Սայմոն Ֆոքսմեն- Կարծում եք՝ հնարավո՞ր է նախագահ Ալիևին հետ բերել բանակցային սեղան, քանի որ նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լավագույն լուծումը պատերազմն է:

- Կարծում եմ՝ այդ հարցը պետք է ուղղեք նրան, ոչ թե ինձ: Ես միայն կարող եմ իմ կողմից ասել, որ մենք պատերազմից հետո շատ խնդիրներ ունենք, Ադրբեջանում հայ ռազմագերիներ կան, մինչդեռ Հայաստանում ոչ մի ադրբեջանցի գերի չկա: Կան հարցեր՝ կապված անհետ կորած հայ զինվորների ճակատագրի հետ: Կան խնդիրներ սահմանին: Սահմանազատումն ու սահմանագծումը խնդիրներ են, որոնք կարևոր են, սակայն նաև ժամանակատար ու զգայուն՝ հատկապես ներկայիս Հայաստանում՝ պայմանավորված քաղաքական անկայունությամբ և տարբեր քաղաքական կողմերի առճակատմամբ: Այս ամենը հարցեր են, որոնք ի վերջո պետք է լուծվեն: Եվ կա միայն մեկ ճանապարհ՝ ընդմիշտ լուծելու դրանք: Այդ ճանապարհը մարդկային ճանապարհն է, այսինքն՝ խոսքի ուժը՝ բանակցությունները:

Սայմոն Ֆոքսմեն- Կա՞ն որոշակի հատուկ բարեփոխումներ, որոնք կուզեիք տեսնել՝ բարելավելու Հայաստանի տնտեսական իրավիճակը: Դուք ասում եք, որ երկիրը չպետք է ձևացնի, թե ինքը բարձր տեխնոլոգիաների երկիր է այն պարագայում, երբ չունի դրա կարողությունը: Փոխարենն ի՞նչ կանեիք Դուք:

- Մենք ունենք այդ ներուժը՝ դառնալու տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր: Սակայն դրանից առաջ, կարծում եմ, պետք է փոխել Հայաստանի սահմանադրությունը, վերադարձնել կառավարման նախագահական համակարգը, քանի որ ներկայիս Սահմանադրությանը թույլ չի տալիս ստեղծել պետական կառավարման հավասարակշռված համակարգ: Այն սուպերվարչապետական է, իսկ մյուս ինստիտուտները զրկված են զսպման լուրջ մեխանիզմներից, բացակայում է հավասարակշռման և զսպումների համակարգը: Պետք է վերադառնանք նախագահականին, սկսենք բարեփոխումներ՝ կենտրոնանալով ապագայի, նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, բիոտեխնոլոգիաների վրա, բացելով մեր դռները մեծ Սփյուռքի առաջ, օգտագործելով նրանց, ովքեր կրթություն են ստացել ու հետազոտություններ արել ողջ աշխարհում, որ նրանք գան և նպաստեն Հայաստանի զարգացմանը գիտության, տեխնոլոգիաների, բիզնեսի, ինչպես նաև քաղաքականության ոլորտներում: Ես շատ լավատես եմ ապագայի նկատմամբ:

Սայմոն Ֆոքսմեն- Պարոն նախագահ, կուզեի՞ք մնալ նախագահ արդեն նախագահական համակարգում:

- Գիտեք, այս համակարգով ես դեռ պետք է շարունակեմ որպես նախագահ պաշտոնավարել ևս մոտ 4 տարի: Եթե մենք փոխենք Սահմանադրությունը, իսկ ես պնդելու եմ, որ այդպես արվի, արդեն այդ ժամանակ կզանգահարեք ինձ, և ես կպատասխանեմ Ձեր հարցին: Սակայն նախ և առաջ, մենք պետք է փոխենք Սահմանադրությունը և միավորենք ողջ հայ ժողովրդին, Սփյուռքին՝ երկիրը դարձնելու ապահով ու կանխատեսելի՝ կենտրոնացած ապագայի վրա:

Սայմոն Ֆոքսմեն- Պարոն նախագահ, շնորհակալ ենք մեզ հատկացված ժամանակի և մեզ միանալու համար:

- Ես ևս շնորհակալ եմ:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
5 Օգոս
Վահագն Աբգարյանի շահերը ներկայացնելուց հրաժարվելուց հետո Մ. Պողոսյանին տվել են սպանության սպառնալիքներՕգոստոսի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել Ամենաանկարգապահ պատգամավորների թոփ եռյակում կարող եք լինել. Կոնջորյանը՝ Արծվիկ Մինասյանին Ուժեղացնել վերահսկողությունը ԱԳԼՃԿ-ներում. Տավուշի մարզի դատախազության նախաձեռնությունըԸնդդիմությանը լավություն չեք անում. պարտավոր եք ԱԺ փոխխոսնակ ընտրել. Արծվիկ ՄինասյանԿար ժամանակ, երբ դուք ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնում, որ սեղմեք պարոն Աշոտյանի ձեռքը. Մամիջանյանը՝ ՊապոյանինԼրագրողներից մեկի մուտքը ԱԺ շենք արգելվել էՏղան երազում է մեծանալ և դառնալ Արմեն Աշոտյան. Պապոյանը՝ Մամիջանյանի մասինԵՊՀ ռեկտորի նոր Ժ/Պ-ն Հովհաննես Հովհաննիսյանն է Նենց չի, որ Դուք պետք ա ասեք` պատգամավորը խոսա՞, թե՞ չէ. Սիմոնյանը` Արթուր ԽաչատրյանինԱռուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատավորը մերժեց պաշտպանության կողմի բողոքըՁեր գործընկերը ձեր քվեարկությանը չմասնակցեց. հանգստի է մեկնել, ինչպես եք վերաբերվում դրան. Ալեքսանյանը՝ ՍաղաթելյանինՌոբերտ Քոչարյանի հետ քննարկում ենք ԱԺ-ում մեր աշխատանքները. Իշխան Սաղաթելյան Արշակ Կարապետյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանինՁեր մեկ պատգամավորը չի մասնակցել քվեարկությանը, ավելի կարևոր գործ ունե՞ր. Ալեքսանյանը` Օհանյանին«Հայաստան» խմբակցությունը կրկին առաջադրեց Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը ՊԵԿ օպերլիազորը կաշառք է վերցրել․ ԱԱԾ «Եկեք գողանալուց չխոսենք, հա». Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Գեղամ Մանուկյանին Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահի պաշտոնում Ես ասում էի, որ ճիշտ կլինի ԱԺ փոխնախագահը լինի «Պատիվ ունեմ» խմբակցությունից. Ալեն ՍիմոնյանԵրևանում ծառայության ժամանակ պարեկը վրաերթի է ենթարկվելՆման վայրագություն կարող էր իրեն թույլ տալ միայն այսօրվա զավթիչ իշխանությունը. Զարուհի Փոստանջյանը՝ ամուսնու մեքենայի պայթեցման մասինԹաղավարդի և Կարմիր Շուկայի բնակիչները կապահովվեն խմելու ջրովԴուք հարված եք հասցնում այս պետությանը. Նազելի Բաղդասարյանը՝ ընդդիմությանըՊայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան Մեկուկես տասնյակ նոր երթուղիներ. Երևանի տրանսպորտային համակարգում սպասվում են լուրջ բարեփոխումներ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Իրան ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպքՍիմոն Մարտիրոսյանը և Արթուր Դավթյանը Տոկիոյից վերադարձել են հայրենիքՈ՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը դարձել սրբատեղի. ինձ համար սրբատեղի է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որ ձեր օրոք մնաց թուրքին. ՍաղաթելյանԿառավարող խմբակցությունը կմասնակցի ԱԺ փոխխոսնակի ընտրությանը, որ Իշխան Սաղաթելյանը ընտրվի. Նազելի Բաղդասարյան Խնդրում եմ չժպտաք. իմ զինվորը երբեք սոված չի եղել. Սեյրան ՕհանյանԱլաշկերտ համայնքում շչակ է գործարկվելու Աստղագուշակ՝ օգոստոսի 5-ի համարՈԻՂԻՂ. Նորընտիր խորհրդարանը շարունակում է նիստը Օգոստոսի 5. Օրվա խորհուրդ«Ժողովուրդ». Վերջնաժամկետը լրանում է. ինչ որոշում կկայացնի Փաշինյանը«Ժողովուրդ». Սյունիքում իրավապահների ազատումներ կլինեն«Ժողովուրդ». Թանկացումների ալիք մսամթերքի շուկայում«Փաստ». Նոր նախագծեր են մշակվում«Ժողովուրդ». ՔՊ-ն նոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել«Փաստ». Իշխանությունը «հակաընդդիմադիր» նոր քայլեր է մտմտում«Փաստ». Վանեցյանի հայտարարությունների հիման վրա նյութեր են նախապատրաստվում«Հրապարակ». Ո՞ր հանձնաժողովները կանցնեն ընդդիմությանը«Հմայիչ». Էվա Խաչատրյանի ամառային կերպարը Հրշեջ-փրկարարները 39.6 հա տարածքում բռնկված հրդեհներներ են մարել. ԱԻՆ Գեղարքունիքում իմ ղեկավարման ժամանակահատվածում իրականացված ծրագրերն անհամեմատ շատ եւ բազմաբնույթ են եղել մարզի պատմության մեջ. Գնել ՍանոսյանԱյդ 250 հազար դրամը ոչ թե չնչին, այլ աննշան գումար է, դրանով չէ, որ պետք է սոցիալական խնդիրները լուծենք. Բաթոյան. Aravot.am Մակունցի նշանակումը վատ է անդրադառնալու Հայաստանի, ամերիկահայության և հայ-ամերիկյան հարաբերությունների վրա․ Սասունյան Անկարայում մեկնարկել են թուրք-վրաց-ադրբեջանական զորավարժությունները
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել