Մեծ ցավով տեղեկացա Վարպետի երկրային կյանքի ավարտի մասին. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեծ ցավով տեղեկացա Վարպետի երկրային կյանքի ավարտի մասին:
Լեգենդար երաժիշտ, Երևանի պատվավոր քաղաքացի Ջիվան Գասպարյանի ստեղծագործությունը, նրա ելևէջները դեռ շատ երկար կմնան մեզ հետ՝ թախիծի և ուրախության ժամերին, իսկ դուդուկի տարածման գործում նրա ահռելի ջանքը անգնահատելի ժառանգություն է՝ մեր ազգային երաժշտարվեստի զարգացման համար:
Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Վարպետ»: