Ոռոգման ջրի խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները. Շիրակի մարզպետը` հողագործներին
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր հանդիպել է ոռոգման խնդրով մտահոգ մի շարք հողօգտագործողների հետ, հանդիպմանը մասնակցել են նաև «Շիրակ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատուները, տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան կայքը։
Հանդիպման մեկնարկին Հովհաննես Հարությունյանը տեղեկացրել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 2-ի որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետությունում հնարավոր երաշտի կամ սակավաջրության կանխարգելման, երաշտի կամ սակավաջրության հետևանքների վերացման կամ մեղմման, հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման միջոցառումների համակարգման, ինչպես նաև ոռոգման ոլորտի արդյունավետության բարձրացման ռազմավարության մշակման աշխատանքների համակարգման նպատակով։
Մարզպետը խնդրով մտահոգ շիրակցիներին ներկայացրել է աշխատանքների ընթացքը՝ նշելով, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ կայցելի Շիրակի մարզ, խնդրի կարգավորման համար ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները։