Տղամարդը հրաժարվել է դիմակ կրել ինքնաթիռում և ծեծել է ոստիկանին (տեսանյութ)
Ռուս տղամարդը հրաժարվել է դիմակ կրել ինքնաթիռում և ծեծկռտուք է սարքել` բերման ենթարկվելիս հարվածելով ոստիկանին: Դեպքի տեսանյութն ու մանրամասները հրապարակել է Mash Տելեգրամ-ալիքը:
Հաղորդվում է, որ դեպքը տեղի է ունեցել Մախաչկալա-Մոսկվա չվերթի ինքնաթիռում: 29-ամյա ուղևորը հրաժարվել է դիմակ կրել և պնդել է, որ իրավունք ունի ինքնաթիռում չօգտագործել անձնական պաշտպանության միջոցներ: Բորտուղեկցորդուհիները, իսկ հետո՝ օդանավի օդաչուն, փորձել են կարգի հրավիրել տղամարդուն, բայց նա չի արձագանքել խնդրանքներին:
Ավելի ուշ բորտուղեկցորդուհիները ստիպված են եղել կանչել ոստիկաններին: Կադրերում երևում է, թե ինչպես են իրավապահ մարմինների աշխատակիցները և ուղևորը քաշքշում իրար: Նշվում է, որ տղամարդը հարվածել է ոստիկանության աշխատակիցներից մեկի գլխին:
Տրանսպորտային ոստիկանության մամուլի ծառայության փոխանցմամբ ՝ տղամարդուն հեռացրել են ինքնաթիռից, նրա նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ, հարուցվել է քրեական գործ: