Ջո Բայդենն ու Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հայտնում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, փոխանցում է «Ռիա նովոստին»։
Զրույցի ընթացքում, որը տևել է շուրջ մեկ ժամ, Բայդենն ու Պուտինը քննարկել են կիբերանվտանգությունն ու Սիրիան։
«Առաջնորդները բարձր գնահատեցին իրենց թիմերի համատեղ աշխատանքը ԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովից հետո, ինչը հանգեցրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Սիրիային հասցվող անդրսահմանային հումանիտար օգնությունը վերսկսելու միաձայն որոշմանը», - ասված է հայտարարության մեջ:
Բացի դա, Բայդենը Պուտինի հետ քննարկել է «շարունակվող կիբերհանցագործությունը»: Ըստ Սպիտակ տան, նման հարձակումներն իրականացնում են «Ռուսաստանում հիմնված» կիբերհանցագործները: Ամերիկայի նախագահի խոսքով ՝ Մոսկվան պետք է միջոցներ ձեռնարկի հաքերների գործունեությունը ճնշելու համար:
Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անհրաժեշտ գործողություններ կձեռնարկի իր ենթակառուցվածքը կիբերհարձակումներից պաշտպանելու համար: