Փրկարարները բացել են փակ դռները
Հուլիսի 10-ից 11-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 16 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Սյունիքի մարզի Գորիս, Կապան, Շիրակի մարզի Գյումրի և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են փակ դռները։