Մխիթար Զաքարյանը դատի է տվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին
Մեղրիի նախկին համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մխիթար Զաքարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ հայցը ներկայացվել է հուլիսի 13-ին և մակագրվել Վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանին:
Զաքարյանը 2 հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ԿԸՀ-ի հուլիսի 11-ի 186-Ա և 187-Ա որոշումները: