Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում․ Պեսկով
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրերի կատարման գործընթացը լավ է ընթանում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մշտական կապի մեջ է ինչպես Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևի, այնպես էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ»,֊ լրագրողներին ասել է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: