00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել և այդ ոգով է ՀՀ-ի կողքին. Մակրոնը՝ Արմեն ՍարգսյանինԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՄեր հանրությունն ինքնության ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթիցՈրեւիցե մեկը որեւիցե մեկից չի վախենում. Ես ոչ մի բերման ենթարկվածի չեմ տեսել. Դումանյան«Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու էս տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար». քաղաքացին՝ վարչապետին Մամուլի ազատության մասին այստե՞ղ ինտերվյու տամ․ զուսպ հարգանքի տուրք ենք մատուցելԼրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձը«Կտամ ատամներդ կջարդեմ, կապիկլամիշ մի՛ էղի». ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին30-ամյակն է ու բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետը․ Վանեցյան Եռաբլուրում զոհվածի հարազատը ջուրը լցրեց լրագրողի վրա

Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում իրականացվող զարգացման ծրագրերի ընթացքը:

Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը նշել է. «Խոսքը գյուղացիական տնտեսություններին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն միտված ծրագրերի մասին է, որոնց բովանդակության հիմքում այդ տնտեսությունների զարգացումն է: Կփորձենք հասկանալ, թե ինչքանով են ծրագրերն աշխատում և ինչ պիտի անենք, որպեսզի դրանք հասցեական, հասանելի, արդունավետ դարձնենք՝ գյուղատնտեսության ոլորտի զարգացման իմաստով»:

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրերի ընթացքի վերաբերյալ: Մասնավորապես, փոխնախարարը զեկուցել է, որ պտուղ-բանջարեղենային պահածոների և մրգահյութերի արտադրությունն ընթացիկ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59 տոկոսով: Արդեն իսկ արտահանվել է 116 հազար 930 տոննա պտուղ- բանջարեղեն: Այս ցուցանիշը 2020-ի նույն ժամանակշրջանում պակաս է եղել 2 անգամ:

Արման Խոջոյանը տեղեկացրել է, որ ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտում գործում է զարգացման 14 ծրագիր, որոնց թվում են՝ լիզինգի, այգեգործության և ոռոգման, ապահովագրության, տոհմային անասնաբուծության/անասնապահության, հումքի մթերման, արտադրության և արտահանման, գինեգործության, սուբսիդավորվող վարկերի տրամադրման, աշնանացան ու գարնանացան ցորենի մշակման և այլն:

Անդրադառնալով լիզինգի ծրագրին՝ փոխնախախարը նշել է, որ դրա կիրառումը լրացուցիչ ֆինանսական գործիք է նաև ֆինանսական շուկայում: «Լիզինգի գործիքը տրամադրվում է գյուղատնտեսական տեխնիկայի և ագրովերամշակման սարքավորումների համար: Ծրագրի մեկնարկը և իրականացումը գնահատում ենք բավականին լավ, ցուցանիշները մեզ բավարարում են: Նաև ուրախալի է, որ լիզինգի գործիքի հաջող կիրառումը հնարավորություն է տալիս ստեղծել մասնագիտական ասոցիացիաներ, որոնց հետ համագործակցելով և օրենսդրական բարեփոխումների միջոցով կարողանում ենք ավելի նպատակային դարձնել ծրագիրը»,- ասել է Խոջոյանը՝ ավելացնելով, որ այս ծրագրով վերամշակման սարքավորումների համար նախատեսված սահմանաչափը 450 մլն դրամից բարձրացվել է մինչև 1մլրդ դրամի:

Ներկայումս աշխատանքներ են տարվում նաև լիզինգի ծրագրում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման գործիքը ևս ներառելու ուղղությամբ, ինչը կնպաստի արտադրական ծախսերի ինքնարժեքի նվազեցմանը, մրցունակության բարձրացմանը:

Փոխնախարարը հավելել է, որ միջազգային ծրագրերի շրջանակում ևս ընթացիկ տարում գյուղացիական տնտեսություններին արդեն իսկ տրամադրվել է 100 միավոր գյուղտեխնիկա. ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այդ թիվը կավելանա ևս 200 միավորով:

Անդրադառնալով ինտենսիվ այգերծործության զարգացմանն ուղղված ծրագրին՝ փոխնախարարը նշել է, որ ընթացիկ տարում նույնպես գործընթացը գոհացնող է: 2020 թվականին ծրագրի շրջանակում հանրապետությունում հիմնվել է 518,6 հեկտար այգի, իսկ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում 350,7 հեկտար: Խոջոյանի խոսքով՝ արդյունքները դրական դինամիկա են ապահովում: Ըստ նրա՝ նախորդ տարի այս ծրագրում իրականացված փոփոխությունները հնարավորություն են տվել այգիներում կառուցել նաև ջրավազաններ, ինչը թույլ կտա տնտեսվարողներին կուտակել ջուրը և ըստ անհրաժեշտության մատակարարել: Ծրագրում ավելացվել է ևս մեկ բաղադրիչ. խոսքը վերաբերում է բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանմանը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2022 թվականից:

Նշվել է, որ ինտենսիվ ընթացքի մեջ է նաև գյուղապահովության ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում արդեն իսկ ապահովագրության պայմանագրերի թիվն ավելի է 3 անգամ։ Ապահովագրվող մշակաբույսերն են՝ հիմնականում հացահատիկը, ծիրանը և խնձորը։ Ընթացիկ տարում ծրագրում կներառվեն նաև նոր մշակաբույսեր:

Էկոնոմիկայի փոխնախարարն անդրադարձել է տավարաբուծության և ոչխարաբուծության, խելացի անասնաշենքերի կառուցման ծրագրերի ընթացքին: Տեղեկացվել է, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում այս պահին 6 մարզի 19 համայնքում ընթանում են արոտավայրերի ջրարբիացման համակարգերի ներդրման աշխատանքները: Այս տարի ևս 10 համայնքում կմեկնարկեն նման աշխատանքներ: Նաև 50 համայնքում կկառուցվեն համայնքային կենդանիների հավաքատեղիներ:

Անդրադարձ է կատարվել նաև աշնանացան ցորենի, գարնանացան մշակաբույսերի արտադրության խթանմանն ուղղված ծրագրերի ընթացքին:

Արման Խոջոյանը զեկուցել է խաղողի և այլ գյումթերքների մթերման գործընթացի կազմակերպմանն ուղղված աշխատանքների մասին: Նշվել է, որ արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խոշոր մթերողների հետ և քննարկել առկա խնդիրները, դրանց լուծման քայլերն ու պետության կողմից վարկավորման ծավալները: Փոխնախարարը հավաստիացրել է, որ մթերման պրոցեսը կիրականացվի կանոնակարգված և առանց խնդիրների:

Քննարկվել են նաև գինու, կոնյակի արտահանմանն ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ու առկա խնդիրների լուծման քայլերը:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կարևորել է գյուղոլորտի արտադրողականության բարձրացումն ու ընդգծել այդ ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության ապահովման անհրաժեշտությունը: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ ուշադրությամբ հետևել ծրագրերի շահառուների կողմից իրականացվող նախագծերի ընթացքին՝ գնահատելու դրանց արդյունավետությունը և ծրագրերը լավարկելու հնարավորությունները:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
21 Սեպ
Ֆրանսիան ցանկանում է տարածաշրջանում խաղաղության դերակատար լինել և այդ ոգով է ՀՀ-ի կողքին. Մակրոնը՝ Արմեն ՍարգսյանինՀամախմբվենք հայրենիքի շուրջ և կերտենք պայծառ ապագա. Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոս Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներովՄեր հանրությունն ինքնության ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթիցՕմանի նորին մեծություն սուլթանը շնորհավորել է Հայաստանի նախագահին, մաղթել հայ ժողովրդին առաջընթաց և բարգավաճում Որեւիցե մեկը որեւիցե մեկից չի վախենում. Ես ոչ մի բերման ենթարկվածի չեմ տեսել. ԴումանյանՀավատարիմ մնանք մեր տղաների ուխտին, ովքեր այսօր Եռաբլուրից են մեզ հսկում․ Ծառուկյան«Նիկոլ, Սերժի ու Քոչարյանի հետ պատասխան ես տալու էս տղերքին զոհ տալու, թուրքին ծախելու համար». քաղաքացին՝ վարչապետին «Նիկոլի համար պայքար էիր մղում, էս ի՞նչ էղավ»․ Եռաբլուրում լսվում է ողբացող մոր ձայնը Մամուլի ազատության մասին այստե՞ղ ինտերվյու տամ․ զուսպ հարգանքի տուրք ենք մատուցելՀայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է Լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձը«Կտամ ատամներդ կջարդեմ, կապիկլամիշ մի՛ էղի». ոստիկանը՝ Զարուհի Փոստանջյանին30-ամյակն է ու բոլորիս համար կոմայից դուրս գալու վերջնաժամկետը․ Վանեցյան Սեպտեմբերի 21. Օրվա խորհուրդԵռաբլուրում զոհվածի հարազատը ջուրը լցրեց լրագրողի վրա Մեզ անհրաժեշտ է ազգային ինքնության և պետականության խորին գիտակցում. ՀՀ նախագահի ուղերձըԱնկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը. ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձը «Եռաբլուրում» կարմիրբերետավորները բերման ենթարկեցին զոհված զինծառայողի հարազատին Հայաստանը տոնում է Անկախության 30-ամյակըԱստղագուշակ՝ սեպտեմբերի 21-ի համարՈւժեղ ու զարգացող Հայաստանն այլընտրանք չունի.Արայիկ Հարությունյան«Ժողովուրդ». Ազատված ԶՈւ պաշտոնյան նոր պաշտոն կստանաԱնկախության 30-ամյակի գլխավոր խորհուրդը առաջադեմ ու միաբանության մեջ ծաղկող երկիր վերակերտելն է․ Գարեգին Բ«Հրապարակ»․ Մուրադովի հեռանալուց հետո ադրբեջանցիներն ակտիվացել ենԲարձրաստիճան պաշտոնյաները «Եռաբլուրում» են. ՈՒՂԻՂ«Ժողովուրդ». ՆԳՆ ստեղծելու նախագիծը գրեթե պատրաստ է«Հրապարակ»․ Հանրային պարսավանքի արդյունքում «գունագեղ» տոնակատարության սցենարը փոխել են«Հրապարակ»․ Իշխանությունները Արցախի գոյությունը չեն ընդունում«Մի րոպե անգամ պարապ մնալուց վատ մտքերը «գրավում են» մեր գիտակցությունն ու ներսից փորելով՝ թուլացնում»․ Նազենի Հովհաննիսյան Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է գտնվելԲայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կհայտարարի «20 տարվա պատերազմի» դարաշրջանի ավարտի մասին Խոշոր ավտովթար` Երևանում. կան վիրավորներԹբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով (լուսանկար)Ռուսական 2 ռազմանավ դուրս է եկել Ադրբեջանից Պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատարի կարգադրությամբ իրականացվել է «9-ը՝ ուտես փղի․․․ » օպերացիանԴավիթ Թորոսյանը արխիվային տեսանյութ է հրապարակել 44-օրյա պատերազմից Եթե վաղը չհաջողվի լինել հրապարակում, ժամը 21։20-ից հայացքն ուղղեք դեպի Հրապարակի երկինք. Արայիկ Հարությունյան Թուրքիայի հերթական ապտակը Ռուսաստանին«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև ՊՆ ուղղաթիռը (տեսնյութ)ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը խոսել է Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցման հեռանկարի մասինԱնձայն սեր. 5 հարմարավետ դիրք՝ հանգիստ սեքսի համար «Հայ֊թուրքական» արձանագրությունների էպոպեայի դրվագներ, որոնց մասին շատ քչերն են տեղյակ Ալեքսանդր Գրիգորյանը դարձյալ հեռացավ «Ալաշկերտից» Գորիս-Կապան ճանապարհին իրավիճակն ընդգծում է բանակցելու անհրաժեշտությունը. Թրեյսի Ինչ է պատահել «Երևան պարկում». կանգնեցվել է ատրակցիոնի աշխատանքը (տեսանյութ) ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող արհամարհվել. ԱՄՆ դեսպան Ես համաձայն չեմ, որ Հայաստանում համակարգեր են փոխվել, փոխվել են միայն մարդիկ. Սամվել ԿարապետյանԻնչո՞ւ են վախենում համաներում հայտարարելուց. Փաշինյանի «աննախադեպ» ցուցանիշըԻրանը հետախուզական թռիչք է իրականացրել Ադրբեջանի հետ սահմանին (լուսանկար)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել