Թուրքիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի առավելագույն աճ է գրանցվել
Թուրքիայի առողջապահության նախարարությունը շաբաթ օրը հաղորդել է կորոնավիրուսի 12381 նոր դեպքի մասին, ինչը հանրապետության համար ամենաբարձր օրական ցուցանիշն է մայիսի 12-ից ի վեր:
«Անցած 24 ժամվա ընթացքում արվել է 221 463 թեստ, հայտնաբերվել է 12381 դեպք [կորոնավիրուսային վարակի]: 58 մարդ մահացել է: Այժմ մահացությունների ընդհանուր թիվը 50450 է, իսկ վարակվածների թիվը՝ 5,514 միլիոն», - ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` հայտնել են նախարարությունից:
Նախօրեին Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կրկին կոչ է արել երկրի բնակիչներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Շաբաթ օրը նա նաև հիշեցրել է, որ կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճը կարող է ազդել հոսպիտալացման մակարդակի վրա: