00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Արցախում ռուս խաղաղապահների հրամանատար Կոսոբոկովին դարձյալ փոխում են. հայտնի է` ով նրան կփոխարինի.  InfoPort.amBBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ) Փաշինյանին որակումներ տալիս սխալվել եմ. Մգեր ԱրմենիաՄեղադրանք է առաջադրվել՝ Հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ Դատարանը թույլ չի տվել, որ Արմեն Գեւորգյանը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին. Հայկ Մամիջանյանը եւս չի մեկնի Փաշինյանը նշել է, թե ինչպես է պատրաստվում իրականացնել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակըՓաշինյանը որոշել է գնալ Տիգրան Սարգսյանի «հետքերով»Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. Փաշինյանի ելույթը` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանինԻլոն Մասկը և Գրայմսը բաժանվել են«Քյասիբ հեղափոխականների» հերթական ճոխությունը՝ բյուջեի հաշվին

Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական. ՀՀ ԱԳՆ-ի պատասխանն Ադրբեջանի ԱԳ նախարարին

Պաշտոնական Երևանը հակադարձում է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ շեշտելով, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված հայտարարությունների ամբողջական կատարմանը խոչընդոտում է ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանը: Այս մասին «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից՝ ընդգծելով, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։

Արտգործնախարարությունից նշել են, որ Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։

Հարց. Սերբիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանին մեղադրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման հարցում խոչընդոտներ հարուցելու մեջ։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս պնդումը։

 Պատասխան.  2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը դիտարկելիս պետք է առաջնորդվել հստակ փաստերով և ոչ թե այդ հայտարարությունների յուրովի մեկնաբանմամբ։ Իսկ փաստերը հետևյալն են.

Հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։

Ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։

Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած ներթափանցել են և շարունակում են գտնվել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում։ Հարկ է նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետություն այն տարածքներից, որի հանդեպ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։ Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն։ Այն փաստը, որ ադրբեջանական զորամիավորումները գտնվում են Հայաստանի տարածքում, ըստ էության, ընդունել է Ադրբեջանի նախագահը՝ նշելով, որ «Զանգեզուրը մեր նախնիների հողն է»։

Վերջին շրջանում Ադրբեջանը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր լինելու ժխտման հայտարարություններով, ինչն իր հերթին խախտում է հայտարարության 7-րդ կետը, որտեղ կողմերը, այդ թվում Ադրբեջանը համաձայնվել է «Լեռնային Ղարաբաղի տարածք» եզրույթին։

Ապաշրջափակման հետ կապված՝ նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների իրականացման հարցում Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական: Ցավոք, Հայաստանի նման կառուցողական մոտեցումը ադրբեջանական կողմը հանրային պաշտոնական հայտարարություններով հետևողականորեն շահարկել և փորձել է շրջանառության մեջ դնել «միջանցքի բացման» գաղափարը, ինչն անընդունելի է և ամբողջովին աղավաղում է եռակողմ հայտարարությունների բովանդակությունը և նպատակը: Հատկանշական է, որ այս շահարկումներին զուգընթաց Ադրբեջանը մի կողմից տարածքային և պատմական կեղծ պահանջներ է առաջադրել Հայաստանին, իսկ մյուս կողմից՝ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։

Ինչ վերաբերում է այն մեղադրանքներին, որ Հայաստանը չի օգնում Ադրբեջանին ականազերծել հակամարտության գոտու տարածքները, ապա պետք է ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։ Ավելորդ չէ վերհիշել, որ Ադրբեջանը ավանդապես հանդես է եկել այս ուղղությամբ ՀՀ և Արցախի հետ որևէ համագործակցության հնարավորության դեմ։ Ավելին, 2017 թ. Ադրբեջանի ջանքերով փակվել է ԵԱՀԿ-ի Երևանի գրասենյակը այն հիմնավորմամբ, որ ԵԱՀԿ այդ կառույցը զբաղվում էր մարդասիրական ականազերծման ծրագրով։ 

Չունենալով ականազերծման ուղղությամբ համագործակցելու որևէ հանձնառություն՝ հայկական կողմը, այնուհանդերձ, երրորդ կողմերի միջոցով տեղեկություններ է տրամադրել Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսևորում։

Ադրբեջանի կողմից ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց հայրենադարձման գործընթացի ամբողջական ավարտը կարող է կառուցողական միջավայր ստեղծել նոյեմբերի 9-ի հայտարարության հետևողական իրականացման մասով։

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
24 Սեպ
Նոր Նորքի ոստիկանների ու քննիչների իրականացրած «Ձկնիկ լող տուր, լող արա, դրսի որսը թող արա» օպերացիան դրական արդյունք է տվելԱրցախում ռուս խաղաղապահների հրամանատար Կոսոբոկովին դարձյալ փոխում են. հայտնի է` ով նրան կփոխարինի.  InfoPort.amBBC-ն Շուշիի մասին ռեպորտաժ է պատրաստել (տեսանյութ) Փաշինյանին որակումներ տալիս սխալվել եմ. Մգեր ԱրմենիաՄեղադրանք է առաջադրվել՝ Հրապարակում սեպտեմբերի 21-ին պայթուցիչի գործադրմամբ խուլիգանություն նախապատրաստելու համար․ ՔԿ Դատարանը թույլ չի տվել, որ Արմեն Գեւորգյանը մասնակցի ԵԽԽՎ լիագումար նիստին. Հայկ Մամիջանյանը եւս չի մեկնի Փաշինյանը նշել է, թե ինչպես է պատրաստվում իրականացնել տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու նպատակըԱլիևից հետո նա պարտավոր էր նորից տեսագրել իր ուղերձը․ Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին Բժիշկ Մյասնիկովը պատմել է, թե ինչպես պետք է ճիշտ թողնել ծխելըՓաշինյանը որոշել է գնալ Տիգրան Սարգսյանի «հետքերով»Ամերիկացի դերասանուհին ծննդյան տորթի մոմերը փչելիս քիչ է մնացել` ողջ-ողջ այրվի (տեսանյութ)Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող կասեցվել ուժի կիրառման միջոցով. Փաշինյանի ելույթը` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանինԻլոն Մասկը և Գրայմսը բաժանվել են«Քյասիբ հեղափոխականների» հերթական ճոխությունը՝ բյուջեի հաշվինՊետպատվերի համար հատկացվող բյուջետային միջոցները չեն կրճատվել, հակառակը` աճել են. Անահիտ ԱվանեսյանԻրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ․ Պն «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ին նոր պահեստի շինթույլտվություն չեն տվել՝ զրկելով սպիրտ պահեստավորելու հնարավորությունից. հայտարարությունԱրարատ Միրզոյանի հանդիպումը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պիտեր Մաուրերի հետՌԴ ՊՆ-ն կրկին օգտագործել է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» ձևակերպումըՓոխադարձ «կսմիթներ. Զարեհ Սինանյանը կլքի՞ զբաղեցրած պաշտոնըՊաշտպանության նախարարը ՄԹ դեսպանին է ներկայացրել սահմանային իրավիճակը Կալիֆոռնիայի Վան Նայս քաղաքի հայկական եկեղեցին վանդալիզմի է ենթարկվել (լուսանկարներ) Քարվաճառում ադրբեջանցի տղամարդը և 11-ամյա երեխան զոհվել են ականի պայթյունիցՔՊ-ական թաղապետերի անցած ուղին. Միքայել Թումասյան«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածելՀնդկաստանը կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութ կստեղծիԱդրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ. Արցախի ՄԻՊ Բայրամովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը կեղծ մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեինՀամայնքների խոշորացման մասին աղմկահարույց նախագիծն ընդունվեց․ կողմ է քվեարկել 63 ՔՊ-ականՆյու Յորքում հանդիպել են Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Ամերիկյան ԶԼՄ-ները արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին մեղադրել են կեղծավորության մեջՊՆ խաղաղապահ բրիգադում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներԹուրքիա-ԱՄՆ հարաբերությունները վատթարացել են․ ԷրդողանԲանակում շեշտակի ավելացել են սպաների կողմից կատարված հանցագործությունները. News.am ԻՀՊԿ-ն ցույց տվեց իր ուժի միայն մի փոքր մասը Ադրբեջանի հետ սահմանին. Խամենեիի ներկայացուցիչԽնջույքի մասնակիցները ծեծի են ենթակել ամուսիններին. ՔԿ Իլհամ Ալիևին պետք է իր տեղը դնել ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ. Էդմոն Մարուքյան Փորձ է արվել Հայաստան ներմուծել կեղծ տվյալներով մեծ քանակությամբ հագուստ (տեսանյութ) Ամերիկյան հեռուստասերիալում թուրքերին մեղադրել են ցեղասպանություն գործելու մեջ Իվետա Մուկուչյանի քույրը ներկայացել է ամբողջովին մերկ (լուսանկար)Ռուստամ Բադասյանն ընդունել է ԵՏՀ տնտեսական և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Ռուսլան Բեկետաևին Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն«Թալիբանը» ԱՄՆ-ից փոխհատուցում է պահանջում«Արագածում դիմավորեցինք առաջին ձյունը»․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակելԻրանը պատրաստ է բանակցությունների․ Իրանի ԱԳՆԿյանքից հեռացել է թարգմանիչ Համլետ Գասպարյանը Գոռ Հակոբյանի որդիների մկրտությունն ու ընտրված անունները (լուսանկարներ)Թուրքիան Սիրիայի հարցում Ռուսաստանի մոտեցման փոփոխություն է ակնկալում․ ԷրդողանԱռողջապահության փոխնախարարները ծանոթացել են Արմավիրի, Մեծամորի ԲԿ-ների կարողություններին Աֆղանստանում զինամթերքի պայթյունի հետևանքով՝ երեք երեխա է զոհվել
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել