Գերմանիայում մի քանի մարդ է վիրավորվել քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով (տեսանյութ)
Մի քանի մարդ է վիրավորվել Գերմանիայի Լևերկուզեն քաղաքի քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Երեքշաբթի առավոտյան «Currenta» ընկերության քիմիական գործարանում տեղի է ունեցել պայթյուն։ Պատճառները դեռ հայտնի չեն: Քաղաքի վրա բարձրացել է սև ծխի հաստ սյուն, տեղի բնակիչներին հորդորել են փակ պահել պատուհաններն ու դռները, իսկ որոշ ճանապարհներ արգելափակված են երթևեկության համար: «Իրավիճակը Լևերկուզենի Վիսդորֆ շրջանում մնում է անհասկանալի: Բազմաթիվ ոստիկաններ աշխատում են դեպքի վայրում և փորձում են պարզել իրավիճակը: Կան քանի զոհեր», - հայտնել է ոստիկանությունը Twitter-ի միկրոբլոգում:
Ոստիկանությունը նաև կոչ է անում մարդկանց հեռու մնալ դեպքի վայրից և փրկարարական աշխատանքներին չմիջամտել:
Ավելի ուշ, «Currenta» ընկերության սեփականատերը պարզաբանել է, որ Լևերկուզենում գտնվող գործարանի երկու աշխատակիցներ լրջորեն վիրավորվել են պայթյունի հետևանքով։ Հինգը անհետ կորել է:
«Վթարի հետևանքով՝ մի քանի աշխատակից վիրավորվել է, առնվազն երկուսը ծանր վնասվածք է ստացել: Նրանք այժմ բժշկական օգնություն են ստանում: Ներկայումս հաղորդվում է, որ հինգ աշխատակից անհայտ կորել է», - ասվում է ընկերության մամուլի հաղորդագրության մեջ:
«Currenta»- ն պարզաբանում է, որ պայթյունի պատճառը դեռևս անհայտ է, բայց հայտնի է, որ տարածքում պայթել է թափոնների մաքրման և պահպանման բաքը: Տեղում աշխատում են փրկարարները: