00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Մենք Հայաստանում ներդրումների հետ կապված մի խնդիր ունենք. Զարեհ ՍինանյանԻրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանատուն Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը Ղազախստանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը Իրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանԱրդյո՞ք նախատեսված է Փաշինյան-Էրդողան հանդիպում. պատասխանում է Սուրեն ՊապիկյանըՊահանջում եմ Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության. Զարուհի ՓոստանջյանՍփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ունենք. Զարեհ Սինանյան Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով

Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր պատերազմի. Տիգրան Բալայան

Նիդերլանդների հանրային հեռուստատեսության հեղինակային հոդվածների կայքում հրապարակված խմբագրականում դեսպան Տիգրան Բալայանն անդրադարձել է Ադրբեջանի բռնապետի սադրանքներին ԵՄ ոչ համարժեք գործողություններին, որը Բաքվի կողմից նոր պատերազմ հրահրելու նախադրյալներ է ստեղծում։

Անգործությունն ու բռնապետին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր պատերազմի

Արցախի (Լեռնային Ղարաբաղի) դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական 44-օրյա ագրեսիայի ավարտից ի վեր Ադրբեջանը մշտապես խախտում է փաստաթուղթը, որով վերջ դրվեց ռազմական գործողություններին: Ոչ համարժեք գործողությունները և Բաքվում իշխող, աշխարհի ամենակոռումպացված և բռնապետական ռեժիմներից մեկին հաճոյանալու ԵՄ քաղաքականությունը հանգեցնում է նոր ռազմական բախումների՝ խլելով երիտասարդ կյանքեր։

Ինչպես բազմիցս զգուշացրել եմ, Ադրբեջանի բռնապետը, ոգեշնչված իր անպատժելիությունից, շարունակելու է ագրեսիվ գործողությունները և արդեն իսկ կանգնեցրել է տարածաշրջանը նոր պատերազմի եզրին։

Չդատապարտվելով «Human Rights Watch»-ի կողմից փաստագրված ռազմական հանցագործությունների համար՝ Ալիևն այժմ հպարտորեն հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել է ուժի միջոցով՝ չմտածելով անգամ հետևանքների մասին և համոզված լինելով, որ անձեռնմխելի է ցանկացած տիպի պատժիչ գործողությունից։

Փորձելով մոլորեցնել միջազգային հանրությանը և արդարացնել իր մեղքերը, Ադրբեջանը սկսել է հայելային մեղադրանքներ ներկայացնել, քանի որ դա լավագույն միջոցն է միջազգային հանրության ուշադրությունն իր գործողություններից շեղելու համար: Ավելին, ի պատասխան բոլոր ռազմագերիներին և որպես պատանդ պահվող քաղաքացիներին ազատ արձակելու միջազգային հանրության պահանջներին՝ Բաքուն վերջիններիս դեմ սկսել է իրականացնել կեղծ դատավարություններ՝ հիմնված շինծու մեղադրանքների վրա։ Ի հակադրություն նոյեմբերի 9-ի հայտարարության և միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն բոլոր ռազմագերին և որպես պատանդ պահվող անձանց վերադարձնելու իր պարտականությանը՝ Բաքուն առաջ է քաշել ականապատ տարածքների քարտեզների կեղծ օրակարգը։

Այս կեղծ օրակարգն ավելի ընդլայնվեց ԵՄ պաշտոնյաների քաջալերող հայտարարությունների միջոցով, ովքեր «ծափահարում էին ականապատ տարածքների քարտեզների և ռազմագերիների փոխանակումը», այցելում էին Ալիևին Բաքվում՝ պատրաստակամություն հայտնելով սովորականի պես շարունակել համագործակցությունը բռնապետի հետ, որի կոռումպացված դաշնակիցները եվրոպական դատարանների դատապարտվում են Ալիևի տարիներով կաշառվելու համար։

Ոգեշնչված իր անպատժելիությամբ՝ Իլհամ Ալիևն ամրապնդել է տարածքային նկրտումները Հայաստանի նկատմամբ՝ խոստանալով վերադառնալ «իր նախնիների երկիրը»։ Ավելին, այս նկրտումների մասին նա խոսում է Եվրոպական խորհրդի նախագահի կողքին կանգնած և ապա «գովաբանում» վերջինիս «կարգավիճակ» և «Լեռնային Ղարաբաղ» արտահայտությունները չօգտագործելու համար՝ նշելով, որ Հայաստանը պետք է դրանից հետևություններ անի:

Սա ակներև է դարձնում այն հանգամանքը, որ ԵՄ-ի՝ «շարունակել, ասես ոչինչ չի եղել» մոտեցումը, չեզոք դիրքորոշումը և «երկու կողմերին ուղղված կոչերը» ոչ միայն չեն նպաստում կայունության, այլև խրախուսում են Ադրբեջանին ավելի ագրեսիվ լինել ինչպես իր հռետորաբանության, այնպես էլ գործողությունների մեջ: Ալիևը, վստահ լինելով, որ ոչ ոք չի կարող կանգնեցնել իրեն, կարծում է, որ ազատ է անել այն ինչ ցանկանում է և չկա որևէ սահման, որն ինքը պատրաստ չէ հատել։

Խնդիրն այն է, որ ԵՄ-ն և իր անդամ երկրները լուրջ չեն վերաբերվում Ալիևի շարունակական սպառնալիքներին և ռազմատենչ հայտարարություններին, ինչպես ԴԱԻՇ-ից կամ Թալիբանից եկող սպառնալիքների դեպքում էր, կամ երբ մեկ տարի առաջ Հայաստանը նախազգուշացնում էր, որ բռնապետը պատրաստվում է ագրեսիվ պատերազմ սկսել, և, որ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը վտանգված են: Եթե այդ ժամանակ ԵՄ-ն ավելի հաստատակամորեն պաշտպաներ իր իսկ սեփական արժեքները, բռնապետն այդքան հանգիստ չէր լինի վերոնշյալ արժեքների՝ նման բացահայտ ոտնահարման հարցում։

Բրյուսելում և այլուր որոշում կայացնողների համար պետք է պարզ լինի, որ ցանկացած այց Բաքու և Ալիևի ռեժիմի հետ հարաբերությունները «սովորականի պես» շարունակելու ցանկացած խոստում ծառայում է որպես իրավիճակի վատթարացման, սադրիչ և ագրեսիվ գործողությունների իրականացման խթան: Այս առումով, դեսպանների դատապարտելի քարոզչական ուղևորությունը դեպի էթնիկ զտումների ենթարկված Շուշի՝ առանձնահատուկ պատասխանատվություն է պարունակում։

Մինչդեռ, ի տարբերություն ԵՄ-ի «երկկողմանիության» և «չեզոքության» քաղաքականության, Ադրբեջանը ոչ միայն Եվրոպայի կոչերին և ակնկալիքներին հակառակ գործողություններ է անում, այլև միանում է թուրքական սադրանքներին Կիպրոսում՝ բարձրաստիճան պատվիրակություն ուղարկելով օկուպացված հյուսիսային հատված և խոստանալով ճանաչել այն՝ այդպիսով անտեսելով ԵՄ-ին և վերջինիս արժեքներն ու քաղաքականությունը:

Հատկանշական է նաև, որ Ալիևը փորձում է խոչընդոտել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը վերահսկելու նպատակով անկախ դիտորդական առաքելության տեղակայումն այնպես, ինչպես արգելափակել էր այդ գործընթացը 2016 թվականին։ Այս ամենը շատ ակնհայտ բացատրություն ունի․ դիտորդներ պետք չեն այն կողմին, որը պատրաստվում է նոր պատերազմի։ Նոր ռազմական գործողությունները հրահրվում, սրվում և կազմակերպում են նրա կողմից։

Եվրոպացիները պետք է լուրջ վերաբերվեն տարածաշրջանում առկա ծայրահեղ վտանգավոր իրավիճակին և գործեն դրան համահունչ: Նրանք պետք է միասնական լինեն այն արժեքների պաշտպանության հարցում, որոնց հավատում են, ինչը պահանջում է ագրեսիվ գործողությունների նվազեցմանն ուղղված հստակ քայլեր։ ԵՄ պատժամիջոցները՝ համաձայն Ներկայացուցիչների պալատի բանաձևերի, միակ միջոցն են Ադրբեջանի ղեկավարին ստիպելու, որպեսզի վերջինս հարգի միջազգային իրավունքը։

Ցավոք, մենք հետ չենք բերի Ալիևի ռեժիմի կողմից սպանված տղամարդկանց և տղաներին, կանանց և երեխաներին, բայց կարող ենք այնպես անել, որ Իլհամ Ալիևն ու նրա շրջապատը և մարդու իրավունքները նման ձևով ոտնահարողներն արդարադատության առջև կանգնեն:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
23 Սեպ
Մենք Հայաստանում ներդրումների հետ կապված մի խնդիր ունենք. Զարեհ ՍինանյանԻրան-Հայաստան առևտրի պալատի նախագահն այցելել է ՀՀ դեսպանատուն Ալեն Սիմոնյանը Շոմբի Շարփի հետ քննարկել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզների մշակման ժամանակագրությունը Ղազախստանում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպումը Իրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանԲորիս Ջոնսոնն առաջարկել է իրեն անվանել «հյուսիսային քամու աստծո» անունովԱրդյո՞ք նախատեսված է Փաշինյան-Էրդողան հանդիպում. պատասխանում է Սուրեն ՊապիկյանըՊահանջում եմ Նիկոլ Փաշինյանին կանչել պատասխանատվության. Զարուհի ՓոստանջյանՍփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ունենք. Զարեհ Սինանյան Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով «Յուվենտուսի» ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել իր Ferrari֊ովԿարեւոր է բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացումը. ՌԴ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին ԱԱԾ պահեստազորի սպան՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Վուհանի գիտնականները ցանկանում էին չղջիկներին վարակել կորոնավիրուսով դեռևս 2018 թվականին․ TelegraphԱմերիկայում խնդրել են վերադարձնել ստրկությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումների սահմանափակման մեջՎարժանքներ․ հանձնարարվել է ներխուժել հրամանատարական կետ և առգրավել փաստաթղթեր Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և ԲայդենինForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՓաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետին «Յուվենտուսն» իր առաջին հաղթանակը տոնեց Ա սերիայումՈւզբեկստանի նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է Նիկոլ Փաշինյանին70-ամյա թոշակառուն կռվել է կողոպտիչի հետ՝ հետ վերցնելով գողացված պայուսակը (տեսանյութ)Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ ԿաթողիկոսըՀովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր COVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկական Կարմիր խաչը Իջևանին նվիրաբերել է 240 աղբաման, նաև աղբահավաք մեքենաՏարածաշրջանում ռազմական իրավիճակի վատթարացման միտումը շարունակվում է․ ՄԱԿԳայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ ԱբրահամյանըԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործ Freedom House-ի 2021-ի զեկույցում օգտագործված են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Սեպտեմբերի 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև, ամպրոպ, քամի Արմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԵս էլ, Պապիկյանն էլ հոլի պես ֆռում ենք․ «ճար չլինի, կառավարությունը կմթերի» ԱՄՆ֊ն «Պուտինի հրաժեշտի նվերը Մերկելին» պատիժ է անվանելՄարին՝ ոճային կերպարումՎեճի ժամանակ հարվածել է 39-ամյա տղամարդու ճակատին. Վերջինս մահացել է. ոստիկանները գտել են կասկածյալին Էկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ) ԱԺ խոսնակը ԵՄ դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրիչ գործողությունը Հայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)Լոլիտայի դեմքի պլաստիկ հետվիրահատական կարերը բացվել են (տեսանյութ)Սուրեն Պապիկյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը Պատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Վանեցյան Հայաստանի ըմբշամարտի հավաքական թիմերի կազմերը հայտնի են
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել