00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ՃՈ-ն տուգանել է ՀՀ քաղաքացուն. Բաքուն հայտարարում է` տուգանքները չվճարելու դեպքում նրանց մեքենաները կբռնագրավվեն Fact check. ում, երբ և որքան գումար է տրամադրվել Հովհաննես Հարությունյանի հրամանովՆորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան Պատրոն Դավիթը կմնա կալանքի տակԷրիկ Իսրայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ում (տեսանյութ) ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստԳլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանըԳերիներն Ադրբեջանում պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ ՀՀ ՄԻՊ-ն` ուկրաինացի գործընկերոջըԱՄՆ պաշտպանության նախարարը կտրուկ է արձագանքել «3+3» պլատֆորմինՀետընտրական գլխավոր ինտրիգն ու հարցերը. ինչո՞ւ ընդդիմությունը «հանձնեց» Մեղրին

Պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60 մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ. կաշառքի և չարաշահումների դեպքեր՝ ՊԵԿ պաշտոնյաների կողմից

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել ավելի քան 60մլն ՀՀ դրամի հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարներ: Այս մասին  տեղեկանում ենք ՀՔԾ-ից:

Մասնավորապես, ՀՀ ՊԵԿ հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսակետի ավագ մաքսային տեսուչ Արմեն Փանյանը 2020թ. հուլիսին նույն մաքսակետի նախկին աշխատակից, իր մտերիմ Բագրատ Թումանյանի միջոցով ընդունել է ապրանքների ներկրմամբ զբաղվող Սուրեն Հարությունյանի առաջարկը՝ կաշառքի դիմաց վերջինիս օգտին ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելու վերաբերյալ: Արմեն Փանյանը, իր հերթին, պայմանավորվածություն է ձեռք բերել Մեղրիի մաքսակետի բաժանմունքի պետ Հայկ Մելքումյանի և նույն մաքսակետի տեսուչ Ռուբիկ Մարգարյանի հետ՝ Սուրեն Հարությունյանի կողմից ներկրվող ապրանքներն առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու մաքսակետի տարածքից անարգել բաց թողնելու գործընթացը  կազմակերպելու հարցում:

Հիշյալ հանցավոր սխեմայի շրջանակներում Սուրեն Հարությունյանը 2020թ. հուլիսի 5-ից օգոստոսի 22-ը` մաքսային հսկողությունից թաքցնելու և մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով, բեռնատարներով ԻԻՀ-ից Մեղրիի մաքսակետի տարածք է տեղափոխել 71,980 կգ քաշով մետաղյա ամրաններ, ինչի դիմաց օգոստոսի 29-ին մաքսային տեսուչ Արմեն Փանյանին Բագրատ Թումանյանի միջոցով տվել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.510.000 ՀՀ դրամ կաշառք, որից 100,000 ՀՀ դրամը տվել է Բ. Թումանյանին՝ վերոհիշյալ հանցավոր արարքի կատարման հարցում իրեն օժանդակելու համար:

Հայկ Մելքումյանն ու Ռուբիկ Մարգարյանը, տեղյակ լինելով բեռնատարներում մաքսազերծման ենթակա ապրանքների առկայության մասին, դրանք մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպման չեն ենթարկել և առանց տարանցիկ հայտարարագրեր կազմելու թույլատրել են բեռնատարների անարգել դուրսբերումը մաքսակետից: Արդյունքում` Սուրեն Հարությունյանը պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել 7,556,015 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Բացի այդ, մաքսային ձևակերպման ընթացակարգերը շրջանցելու եղանակով ԻԻՀ-ից ապրանքներ ներկրելու նպատակով իրեն օժանդակելու համար Բագրատ Թումանյանին է դիմել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Վահագն Դավթյանը: Բագրատ Թումանյանը, իր հերթին, կրկին դիմել է Մեղրիի մաքսակետի վերը նշված պաշտոնատար անձանց և նրանց համոզելու եղանակով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները: Պաշտոնատար անձանց կողմից համաձայնություն ստանալուց հետո` 2020թ. սեպտեմբերի 4-ից 2021թ. մարտի 3-ը, Վահագն Դավթյանի կողմից ապօրինի եղանակով ներկրվել են ավելի քան 3500 տարա ավտոյուղեր:

Իրենց հանցավոր գործունեությունը թաքցնելու նպատակով` Արմեն Փանյանը կազմել է բեռների տեղափոխման՝ ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ ներքին տարանցիկ հայտարարագրեր, որոնք Բագրատ Թումանյանի միջոցով տրամադրել է բեռնատարի վարորդին՝ մաքսակետի տարածքից դուրս գալուց հետո հիշյալ փաստաթղթերի մի մասը վերցնելու, իսկ մյուս մասը նշված վայր հասնելուց հետո ոչնչացնելու պայմանով: 

Մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված ապրանքի գերակշիռ մասը Վահագն Դավթյանը վաճառել է, իսկ մնացած մասը` 1200 տարաների մեջ լցված ավտոյուղերը, 2021թ. մարտի 5-ին Վ.Դավթյանի տան բակում հայտնաբերվել և առգրավվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վահագն Դավթյանը ՊԵԿ պաշտոնատար անձանց թողտվությամբ չի վճարել առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 52,803,029 ՀՀ դրամի հարկ, տուրք կամ պարտադիր այլ վճարներ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար`

Արմեն Փանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով,

Բագրատ Թումանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով,

Սուրեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 205-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով,

Հայկ Մելքումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Ռուբիկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Սամվել Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով,

Վահագն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ա. Փանյանի և Բ. Թումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
18 Հոկ
Ռուս խաղապահները մտել են զորամաս և պահանջել հանել Արցախի Հանրապետության դրոշը. Ալվինա Աղաբաբյան Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ՃՈ-ն տուգանել է ՀՀ քաղաքացուն. Բաքուն հայտարարում է` տուգանքները չվճարելու դեպքում նրանց մեքենաները կբռնագրավվեն Քանյե Ուեսթը վախեցրել է երկրպագուներին (լուսանկարներ)Fact check. ում, երբ և որքան գումար է տրամադրվել Հովհաննես Հարությունյանի հրամանովՆորվեգիան «Moderna» պատվաստանյութի զգալի խմբաքանակ կտրամադրի Հայաստանին. նորանշանակ դեսպան Պատրոն Դավիթը կմնա կալանքի տակԲաքվում Ֆրանսիայի դեսպանը ցանկանում է, որ Ադրբեջանը երկարաժամկետ խաղաղություն կնքի Հայաստանի հետ Էրիկ Իսրայելյանը երկրորդ հաղթանակն է տոնել բռնցքամարտի երիտասարդների ԵԱ-ում (տեսանյութ) Ալեն Սիմոնյանն ընդունել է ռուս պաշտոնյաների պատվիրակությանըԱդրբեջանը և Թուրքիան Հայաստանի տարածքը նվաճելու հարցում չեն կանգնելու ոչ մի վայրկյան. թուրքագետՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստԳլխավոր շտաբի պետն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակությանըԳերիներն Ադրբեջանում պահվում են քաղաքական սակարկությունների նպատակով․ ՀՀ ՄԻՊ-ն` ուկրաինացի գործընկերոջըԱՄՆ պաշտպանության նախարարը կտրուկ է արձագանքել «3+3» պլատֆորմինՀետընտրական գլխավոր ինտրիգն ու հարցերը. ինչո՞ւ ընդդիմությունը «հանձնեց» ՄեղրինԱմենայն հավանականությամբ, վաղը Հայաստան կվերադառնա գերիների նոր խումբ․  InfoPort.am Հոկտեմբերի 15-ի գիշերը պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում (տեսանյութ) Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի պատվիրակության հետ Բայդենն ու իր կինը խախտել են դիմակի ռեժիմը Վաշինգտոնում Ստեփանակերտի քաղաքապետը շնորհավորել է Առուշ Առուշանյանին Ռուսաստանում առաջարկել են արգելել չամուսնացած ռուս կանանց հանգստանալ ԹուրքիայումԳորիսեցիներին հերթով կանչում են հարցաքննության. Sputnik ԱրմենիաՎանո Սիրադեղյանը ցանկանում էր գալ Հայաստան․ ինչ է պատմում Խաչատուր Սուքիասյանը Ռուսաստանը փակում է ՆԱՏՕ-ում իր մշտական ​​ներկայացչությունը Ադրբեջանի՝ ԵԽ-ի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների խախտումը պետք է արձագանք ստանա. ԱԳ փոխնախարար Արմեն Սարգսյանն ընդունել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատարին Իրանը կքննարկի ՌԴ-ից զենք ձեռք բերելու հարցը Դատարան է ներկայացվել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ առաջին հայցադիմումը Վանո Սիրադեղյանի աճյունը կտեղափոխվի Հայաստան «Մի վախեցիր ձախողվել». Քրիստինա Եղոյանի լուսանկարը Կալիֆոռնիայից «Մեր սիրո աշունը…». Աննա Դովլաթյանը ՝ աշնանային լուսանկարներ է հրապարակել սիրելիի հետ Աստղիկ Սաֆարյանը՝ ոճային կերպարում Ստեփանավանում ԲՀԿ-ն քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հարություն Ղարագոզյանին Ադրբեջանցիները համացանցում մոլորեցրել են արցախցի օգտատերերին ու շանտաժով ստիպել տեսանյութեր անել Փելա սարում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը. ՀՀ ԱԱԾ Հետպատերազմական շրջանում հոգեբանական աջակցության ծրագրով աշխատանք է տարվել շուրջ 1200 շահառուի հետ Հակառակորդի դիրքերում շարժ ենք նկատում․ ինչ է կատարվում Վերին Շորժա և Կութ գյուղերումՀՀ ԶՈՒ զինծառայողները մասնակցում են ՀԱՊԿ զորավարժություններին Կցանկանայի Հայաստանը դառնա վարպետների երկիր․ նախագահը՝ ամերիկացի լրագրող Նինա Բերլին Մահացել է թուրքական Bayraktar կործանիչների հեղինակը«Վայելենք վերջին արեւոտ օրերը». Լիլիթ Մուրադյանն ընտանեկան լուսանկարներ է հրապարակելԹուրքիան կարող է ռուսական կործանիչներ գնելԼավ լուրԲայդենը և նրա կինը Վաշինգտոնում խախտել են օրենքըԵրկրաշարժ՝ Ադրբեջանում. այն զգացվել է Տավուշում եւ Լոռիում Դեղատներում դանակով ավազակություն կատարողը կին էր․ Արմավիրի ոստիկանների բացահայտումը Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանից պահանջել է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմԽնամի-քավոր-սանիկ-բարեկամ-ընկեր հարաբերություններն են նպաստել շատ ձայներ ստանալուն․ Մեղրիում պարտված ՔՊ-ական թեկնածուՈստիկանները թարմ հետքերով բացահայտեցին Դալար գյուղում կատարված սպանությունը Ընթացք է տրվել ՏԻՄ կայացած ընտրություններին հանցավոր ընտրախախտումների մասին ընդհանուր 32 ահազանգի
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել