00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Սփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ունենք. Զարեհ Սինանյան Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով Կարեւոր է բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացումը. ՌԴ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Վարժանքներ․ հանձնարարվել է ներխուժել հրամանատարական կետ և առգրավել փաստաթղթեր Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետին Ուզբեկստանի նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է Նիկոլ ՓաշինյանինՀովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր Հայկական Կարմիր խաչը Իջևանին նվիրաբերել է 240 աղբաման, նաև աղբահավաք մեքենա

Թուրքիան առանց հիմնավորման արգելում է հայկական օդանավերի մուտքն իր երկինք. Հայաստանը հայելային արգելք չի դրել. «Հետք»

Թուրքիան 2020 թ. սեպտեմբերից արգելում է հայկական գրանցում ունեցող օդանավերի մուտքը իր երկինք, սակայն դա անում է առանց հիմնավորման, գրում է «Հետք»-ը:

Աղբյուրը նշում է, որ Հայաստանում գրանցված բոլոր քաղաքացիական օդանավերը կրում են ICAO-ի կողմից հաստատված ՀՀ ազգային նիշը՝ EK: Իսկ պետական ոչ ռազմական օդանավերի վրա գրվում է «Հայաստան» (Armenia) կամ «Հայաստանի Հանրապետություն» (Republic of Armenia): Օգոստոսի 2-ի դրությամբ ՀՀ-ում գրանցված է 19 քաղաքացիական օդանավ եւ 1 պետական օդանավ, որը կառավարական բորտն է:

Քաղավիացիայի եւ պետական ոչ ռազմական ավիացիայի վերահսկող մարմինը ՀՀ քաղավիացիայի կոմիտեն է: Վերջինիս աղբյուրը հարցում էր ուղարկել՝ պարզելու, թե 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո ինչ արգելքներ են գործել հակամարտող կողմերի օդային տարածքներում միմյանց հանդեպ:

Այսպիսով՝ կոմիտեն հայտնել է, որ հայ-ադրբեջանական հակամարտության մասնակից դարձած Թուրքիայի կողմից որեւէ աերոնավիգացիոն տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակվել հայկական գրանցումով (EK) օդանավերի մուտքը իր երկինք արգելելու մասին, սակայն 2020 թ. սեպտեմբերի 9-ից, երբ թուրք-ադրբեջանական տանդեմն ընդդեմ Արցախի ու Հայաստանի դեռ պատերազմ չէր սանձազերծել, հայկական գրանցումով օդանավերի թռիչքները մեր արեւմտյան հարեւանի օդային տարածքով արգելվել են՝ առանց հիմնավորման: Այլ կերպ ասած՝ սեպտեմբերի 9-ից Թուրքիան Հայաստանի տարածքը շրջափակել է ոչ միայն ցամաքից, այլեւ օդից՝ ցույց տալով իր ակնհայտ թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, բայց պաշտոնապես չի ծանուցել արգելքի մասին:

Չհայտարարված արգելքի փաստացի կիրառումը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Թուրքիան մերժել է հայկական օդանավ շահագործողների հարցումները իր երկնքով թռիչքներ կատարելու վերաբերյալ: Առաջին մերժումը եղել է սեպտեմբերի 9-ին, ապա՝ նույն ամսվա 18-ին, 25-ին եւ 2021 թ. մարտի 19-ին ու 23-ին:

Քաղավիացիայի կոմիտեն նշել է, որ համաձայն միջազգայնորեն ընդունված ընթացակարգերի՝ օդային տարածքի օգտագործման արգելքների կամ սահմանափակումների մասին ինֆորմացիան հրապարակվում է տվյալ պետության (այս դեպքում՝ Թուրքիայի) աերոնավիգացիոն տեղեկատվական փաթեթի միջոցով, բայց Թուրքիան, ինչպես ասվեց, նման տեղեկատվություն (NOTAM) չի հրապարակել: Այսինքն՝ թղթի վրա արգելք չկա, բայց իրականում կիրառվում է:

ՔԱԿ-ի փոխանցմամբ՝ վերջին անգամ Թուրքիան իր երկնքով հայկական քաղաքացիական օդանավի թռիչքի թույլտվություն տվել է 2020 թ. օգոստոսի 29-ին, ինչից հետո բոլոր հարցումները մերժել է:

Ինչ վերաբերում է ՀՀ պետական միակ ինքնաթիռին, ապա աղբյուրը նշում է, որ անցյալ տարվա հուլիսի 24-ին Թուրքիան մերժել է այս օդանավի տարանցիկ (տրանզիտ) տեխնիկական թռիչքը, եւ այս նախադեպից հետո ՀՀ պետական օդանավի թռիչքներն այլեւս Թուրքիայի տարածքով չեն պլանավորվում, այսինքն՝ 2020 թ. ամառվանից Հայաստանի կառավարական բորտը այլ երկրներ մեկնելիս շրջանցում է Թուրքիայի օդային տարածքը:

Բայց կոմիտեի պատասխանների ֆոնին աղբյուրը նշում է, որ այս տարվա փետրվարի 20-ին հայկական «Fly Armenia Airways» ավիաընկերության «Boeing 737-300» ինքնաթիռը (գրանցումը՝ EK-FAA) բուլղարական Վառնայից Թուրքիայի տարածքով թռել էր դեպի Իրանի մայրաքաղաք Թեհրան: Այսինքն՝ փաստացի Թուրքիայի օդով տարանցիկ թռիչք է եղել, այլ հարց է, թե ինչպես է դա տեղի ունեցել, ինչպես է Թուրքիան թույլատրել չվերթը: Հիշեցնենք, որ խոսքը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինից դեպի ուկրաինական Գոստոմել թռիչքի իրավունք ունեցող օդանավի մասին է, որը, սակայն, փետրվարի 19-ին անօրինական ձեւով Տալլինից թռել էր դեպի Վառնա, իսկ հաջորդ օրը նույնկերպ հայտնվել Իրանում: «Fly Armenia Airways»-ում այս առումով եւս զարմացած են:

Իմիջիայլոց, որեւէ երկրի օդային տարածքի օգտագործումը վճարովի է (օդանավի աերոնավիգացիոն սպասարկման վճար ըստ անցած կիլոմետրերի), այլ կերպ ասած՝ որքան մեծ է օդանավերի հոսքը տվյալ պետության երկնքում, այնքան շահում է այդ պետությունը:

«Հետք»-ը ՔԱԿ-ին հարցրել էր, թե արդյոք թուրքական արգելքին ի պատասխան հայկական կողմը հայելային ձեւով արգելել է այս երկրի ազգային նիշով (TC) օդանավերի մուտքը մեր երկինք, եւ եթե ոչ, ապա ինչու: Կոմիտեն պատասխանել է, որ ինքն արգելքներ չի սահմանել՝ ղեկավարվելով Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիայի 9-րդ հոդվածի b) ենթակետի դրույթներով առ այն, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) յուրաքանչյուր անդամ-պետություն չի կարող կիրառել խտրական մոտեցում իր օդային տարածքի օգտագործման նկատմամբ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
23 Սեպ
Սփյուռքի բոլոր ճակատներում նահանջ ունենք. Զարեհ Սինանյան Ստեփանակերտում բնակելի առանձնատուն է այրվել Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ Բայրամով «Յուվենտուսի» ֆուտբոլիստը վթարի է ենթարկվել իր Ferrari֊ովԿարեւոր է բազմաբեւեռ գործակցության կամուրջների շարունակական զարգացումը. ՌԴ դեսպանը՝ Ալեն Սիմոնյանին ԱԱԾ պահեստազորի սպան՝ Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարանդայից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն․ ԱԻՊԾ Վուհանի գիտնականները ցանկանում էին չղջիկներին վարակել կորոնավիրուսով դեռևս 2018 թվականին․ TelegraphԱմերիկայում խնդրել են վերադարձնել ստրկությունըԳերմանիան Ռուսաստանին մեղադրել է դեպի Եվրոպա գազի մատակարարումների սահմանափակման մեջՎարժանքներ․ հանձնարարվել է ներխուժել հրամանատարական կետ և առգրավել փաստաթղթեր Լեհաստանի նախագահը շփոթել է Թրամփին և ԲայդենինForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՓաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի հանրային խորհրդի քարտուղարության պետին «Յուվենտուսն» իր առաջին հաղթանակը տոնեց Ա սերիայումՈւզբեկստանի նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է Նիկոլ Փաշինյանին70-ամյա թոշակառուն կռվել է կողոպտիչի հետ՝ հետ վերցնելով գողացված պայուսակը (տեսանյութ)Ընտրվել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ ԿաթողիկոսըՀովսեփ Բեդևյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի դատավոր COVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկական Կարմիր խաչը Իջևանին նվիրաբերել է 240 աղբաման, նաև աղբահավաք մեքենաՏարածաշրջանում ռազմական իրավիճակի վատթարացման միտումը շարունակվում է․ ՄԱԿԳայի պողոտա-Հովհաննիսյան փողոց-Բաղյան փողոց խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի Մահացել է Կապանի բրիգադի առանձին տանկային վաշտի հրամանատար Ռուբիկ ԱբրահամյանըԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործ Freedom House-ի 2021-ի զեկույցում օգտագործված են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունները Սեպտեմբերի 24-ին՝ կեսօրից հետո, 25-ի գիշերը սպասվում է անձրև, ամպրոպ, քամի Արմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԵս էլ, Պապիկյանն էլ հոլի պես ֆռում ենք․ «ճար չլինի, կառավարությունը կմթերի» ԱՄՆ֊ն «Պուտինի հրաժեշտի նվերը Մերկելին» պատիժ է անվանելՄարին՝ ոճային կերպարումՎեճի ժամանակ հարվածել է 39-ամյա տղամարդու ճակատին. Վերջինս մահացել է. ոստիկանները գտել են կասկածյալին Էկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ) ԱԺ խոսնակը ԵՄ դեսպանին ներկայացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սադրիչ գործողությունը Հայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)Լոլիտայի դեմքի պլաստիկ հետվիրահատական կարերը բացվել են (տեսանյութ)Սուրեն Պապիկյանն ու դեսպան Կոպիրկինը քննարկել են Գորիս-Կապան ճանապարհի իրավիճակը Պատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարևոր եմ համարում Հայաստանի բարեկամ երկրների հետ բազմակողմ կապերի սերտացումը. Վանեցյան Հայաստանի ըմբշամարտի հավաքական թիմերի կազմերը հայտնի են Փաշինյանն էնքան բան ա ասել, որ չի եղել, հո մարդակեր չենք, գյուղի տղա ա, թող գա մարզ Տարբեր կողմերից Առուշի վրա փորձում են ճնշում գործադրել․ Առուշ Առուշանյանի հայրՀայ ժողովուրդը երկար և բազմաթիվ մարտահրավերներով լի ուղի է անցել հաջողակ և անկախ պետության կառուցման համար. Ղարիբաշվիլին՝ ՓաշինյանինԱրթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների ԳԴՀԽ նիստին Ես այս պաշտոնում ճիշտ ընտրություն եմ․ Մակունցը ծավալուն հարցազրույց է տվել Al Arabiya-ին«Մարդ պիտի էնպես ապրի, որ համ դիմացինի, համ էլ իր աչքերի մեջ կարողանա նայել». Նազենի Հովհաննիսյան «Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա «Ավրորան» Վենետիկում. մարդասիրության փառաբանում
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել