Ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը դարձել սրբատեղի. ինձ համար սրբատեղի է Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որ ձեր օրոք մնաց թուրքին. Սաղաթելյան
«Պատգամավորներից մեկը այս ամբիոնից ասաց, որ ԱԺ-ի ամբիոնը սրբատեղի է: Էդ ո՞ր օրվանից է ԱԺ ամբիոնը դարձել սրբատեղի, իմ համար սրբատեղի է Շուշի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որ ձեր իշխանության օրոք մնաց թուրքին, իմ համար սրբատեղի է Դադիվանքը, որը այսօր թուրքի հսկողության տակ է: Այս ամբիոնը իմ համար սրբատեղի չէ, այս ամբիոնը իմ համար դիմակներ պատռելու, ՀՀ քաղաքացիներին իրականությունը ասելու և չստացված հարցերի պատասխանը ստանալու համար է:» Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, Աժ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը: