Երևանում ծառայության ժամանակ պարեկը վրաերթի է ենթարկվել
Shamshyan.com-ը գրում է.
«Այսօր, օգոստոսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գագիկ Սիմոնյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարյաքաղաքային փողոցում, ժողովրդին հայտնի Փարաքարի ԳԱԻ պոստի հարևանությամբ վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 28-ամյա Արթուր Կարապետյանին։
Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանն ու նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանը։
Տեղում ծառայություն են կատարել Երևանի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկներ Ռուսլան Միրզոյանն ու Մարտուն Պետրոսյանը։
Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։
Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը աշխատում է ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակում որպես ավագ տեսուչ։ Եվ նա այդ պահին եղել է ծառայության մեջ իր գործընկերոջ հետ։