Կար ժամանակ, երբ դուք ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնում, որ սեղմեք պարոն Աշոտյանի ձեռքը. Մամիջանյանը՝ Պապոյանին
«Հետագայում, երբ փորձեր կատարեք ինձ հակադարձելու, անվանական դիմեք, դա վախենալու չի»։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ի, ԱԺ-ում իր ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանին։
«Ես վստահ եմ, որ Հանրապետականի կրծքանշանը ու Ձեր «Դուխով» կեպկան իրար կողք մի տեղ պահել եք, որ երբ որ ժամանակը գա հետ հանրապետականինը հագնեք, որը մենք Ձեզ թույլ չենք տա, բայց անվանական դիմեք որևէ խնդիր չկա»,- ասաց Մամիջանյանը։
«ՀՊՏՀ-ում հերթ էիք կանգնած, որպեսզի սեղմեք Արմեն Աշոտյանի ձեռքը»,- ասաց Մամիջանյանը՝ հիշեցնելով Պապոյանին ուսանող ժամանակները:
«Լուսանկարները, թե դուք ինչ հպարտությամբ էիք կրում հանրապետականի զինանշանը, ու եթե ես չափսոսեմ՝ իմ ֆեյսբուքյան էջը այսօր կտեղադրեմ»,- ասաց Մամիջանյանը։
Նա ասաց, որ Պապոյանը ժամանակին երազել է դառնալ Հանրապետական կուսակցությունից պատգամավոր, սակայն չի ստացվել։
«Երազախաբությունը բուժվող հիվանդություն է, պարո′ն Պապոյան»,- եզրափակեց իր խոսքը Մամիջանյանը։