Ընդդիմությանը լավություն չեք անում. պարտավոր եք ԱԺ փոխխոսնակ ընտրել. Արծվիկ Մինասյան
Ընդդիմությանը լավություն չեք անում. պարտավոր եք ԱԺ փոխխոսնակ ընտրել: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, ԱԺ ամբիոնից ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
«Բնակա՞ն է չէ, մի օր իշխանափոխություն է լինելու, և իրենց բոլոր արածների համար այս մարդիկ պատասխան են տալու, պատասխանատվություն են կրելու: Կարծում եմ՝ իրենք առաջնորդվում են այն մտքով՝ ինչքան սուտ ասենք, այնքան կհիմնավորենք, որ այդ սուտը ճիշտ է, և որքան շատ ասենք, այնքան մարդկանց ուղեղներում այդ սուտը կտպավորվի: Հասկանում եմ՝ հիմա շատերի դեմքին ժպիտներ կան, բայց ժամանակը ցույց կտա, և բոլոր նրանք, որոնք սպասարկում են թշնամու և օտարի շահերը, պատասխան են տալու»,- ասաց պատգամավորը: