«Մենք ավելի լուրջ ենք, քան երկրի գլխավոր ծյոծեքն ու ձյաձեքը…»․ Շպռոտն անդրադարձել է ԱԺ պատգամավորների ելույթներին
ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Շպռոտն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Նոր ազգային ժողովի պատգամավորների ելույթներն էի լսում, վաղուց չէի լսել։ Ոնց որ ուրիշ իզմիրենիա ընգած լինեի։ Ի՞նչ զգացի՝ ոչ ոք սրտացավ չէր ժողովրդի հանդեպ, ոչ ոք չէր խոսում ժողովրդից։ Իրանք իրար ինչ-որ նամյոկներով սխալ էին հանում ու ֆսյո։ Մմմմ դա...
Պատկերացրեցի ես գնամ ստուդիա Lazzaro Yian-ի մոտ երգիս վրա աշխատեմ ու չմտածենք ոնց անենք, որ երգը պարացնի ժողովրդին։ Այլ նստենք ու իրար կծենք կամ ուրիշ արտիստների գործերը վատաբանենք։ Ախր ժամանակը էնքան սիրուն բան ա, երբ ճիշտ ես օգտագործում ու պոզիտիվի մեջ… Երբ քո սխալների վրա ես կենտրոնանում, որ մյուս անգամ չանես։ Կամ ուրիշների լավ գործերից ոգևորված նոր beat ես հնարում։ Մենք ավելի լուրջ ենք ստուդիայում, քան երկրի գլխավոր ծյոծեքն ու ձյաձեքը…»: