Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ
Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրության փակ գաղտնի քվերակությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 2-րդ անգամ չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում։ Եթե առաջին քվեարկության արդյունքներով ընդամենը 1 քվե էր պակասում ընտրվելու համար, ապա այս անգամ կողմ է քվեարկել 49 պատգամավոր, դեմ՝ 49-ը, անվավեր` 5-ը։
Հիշեցնենք, որ այսօր առաջին ընտրության ժամանակ Իշխան Սաղաթելյանը ստացել էր 53 կողմ ձայն, այնինչ ընտրվելու համար անհրաժեշտ էր 54 ձայն: