Լուկաշենկոն պատասխանել է հարցին, թե երբ է լքելու նախագահի պաշտոնը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Մեծ զրույց» ծրագրում պատասխանել է հարցին, թե երբ է լքելու իր պաշտոնը:
«Պետք չէ կռահել, թե երբ է Լուկաշենկոն հեռանալու: Շատ շուտով»,- ասել է նա:
Նա հավելել է, որ մեկ անգամ չէ, որ մտածել է, թե ինչպես կզարգանան իրադարձությունները հանրապետությունում, եթե իշխանության գա մեկ այլ անձ, իսկ իրավահաջորդի հարցը ամենաբարդն է:
«Ես կարող էի պատասխանել, ինչպես ժամանակին դա անում էր իմ լավ ընկերը և ավագ եղբայրը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Ում կընտրի Բելառուսի ժողովուրդը, նա էլ կդառնա նախագահ: Սա իսկապես այդպես է: Ազնիվ խոսք: Ես կարծում եմ, որ դա բնական է: Սա հավերժ պաշտոն չէ: Ես մարդ եմ», - ասել է Բելառուսի ղեկավարը:
Լուկաշենկոյի խոսքերով` երբեմն ցանկանում է «հանգիստ ապրել», բայց հետո հասկանում է, որ «մինչև մահ հանգիստ կյանք չի լինի <...>»:
«Եվ ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել և ընդհանրապես թոշակի գնալ կամ զբաղվել այլ գործերով: Ես դեռ դա չեմ պատկերացնում»,- ասել է պետության ղեկավարը: