00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԶինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Վաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներին«Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էԱրագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք Գեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Փոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին

Ավազակային հարձակման մեջ մեղադրվողը՝ Արթիկի ոստիկանապետ. ԱԱԾ տնօրենի հերթական հովանավորչությունը. 168.am

Արտահերթ ընտրություններից որոշ ժամանակ առաջ Ոստիկանության Արթիկի բաժնի պետի պաշտոնում նշանակված Հարություն Ադամյանն ավազակային հարձակման ու կողոպուտի փորձի մեջ է մեղադրվել: Այս մասին հայտնում է 168.am-ը:

«Հուլիսի 20-ին 168.am-ն արդեն իսկ գրել էր, որ ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի` Շիրակի պետական համալսարանի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի պարտականությունները կատարող Նազելի Ավետիսյանը պատրաստվում է դառնալ ՇՊՀ ռեկտոր, և նրան այդ գործում օգնում է իր վաղեմի ընկերուհին՝ ՇՊՀ-ի Մանկավարժության ամբիոնի դասախոս Լիզա Հակոբյանը, ում դուստրը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արմեն Աբազյանի հարսն է:

Գյումրիի մեր աղբյուրները հայտնել էին, որ նույն Լիզա Հակոբյանն էլ իր խնամի Աբազյան Արմենի միջոցով բարեխոսում է իշխանությունների մոտ, որ հենց Նազելի Ավետիսյանին էլ ռեկտոր նշանակեն ՇՊՀ-ում:

Պարզվում է, սակայն, որ սա ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի միակ միջնորդությունը չէ որևէ մեկին պաշտոնի նշանակելու հարցում:

Աղբյուրը հայտնել էր նաև այն մասին, որ, ըստ Շիրակի մարզի մեր լավատեղյակ աղբյուրների՝ Ջրօգտագործողների միության Շիրակի մասնաճյուղի՝ «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն Ռուստամ Գրիգորյանին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր բավականին տևական ժամանակ, շուրջ 2 ամիս առաջ աշխատանքից ազատել են ու նրա փոխարեն այդ պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր, 20․000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով քրեակատարողական հիմնարկում 6.5 տարի անցկացրած Խաչատուր Խաչատրյանին, ով այդ պաշտոնում է նշանակվել ՔԿՀ-ից դուրս գալուց անմիջապես հետո: Խաչատուր Խաչատրյանի ու Արմեն Աբազյանի կանայք քույրեր են, և հենց այս բարեկամական կապի արդյունքում ունեցած հովանավորչության արդյունքում է նախկին դատավորը նշանակվել «Շիրակ ՋՕ»-ի տնօրեն:

Իր մտերիմներին, բարեկամներին ու ընկերներին բարձր պաշտոնների նշանակելու՝ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ներգրավվածության հերթական դրվագն է հայտնի դարձել 168.am-ին:

Արտահերթ ընտրություններից որոշ ժամանակ առաջ փոխվեց Ոստիկանության Արթիկի բաժնի պետն ու նրա փոխարեն նշանակվեց Հարություն Ադամյանը, ով ժամանակին աշխատել է Շիրակի մարզային ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում, սակայն վերջին տարիներին չէր աշխատում, որովհետև վերջինիս հետ կապված՝ մարզում մեծ սկանդալ էր հասունացել:

Լուսանկարը վերցված է ՀՀ Ոստիկանության Police.am պաշտոնական կայքից:

Մեզ փոխանցեցին, որ Հարություն Ադամյանը և ևս մեկ ոստիկան Գյումրիում շատ հայտնի վաշխառու, տոկոսով գումար տվող Մելադա Սարգսյան անունով կնոջ կողմից մեղադրվում էին իր տան վրա ավազակային հարձակման ու կողոպուտի փորձի մեջ: Այդ ավազակային հարձակման ժամանակ այդ կինը ենթարկվել էր դաժան ծեծի, ջարդել էին ատամերը, մարմնի վրա ունեցել է բազմաթիվ սալջարդեր:

Ի դեպ, այդ գործի մասին datalex.am դատական տեղեկատվական համակարգում կարդում ենք. «Հարություն Ադամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. փետրվարի 07-ին, ժամը 22:30-ի սահմաններում Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Տրդատ Ճարտարապետ փողոցի 59 շենքի թիվ 38 բնակարանում վիճաբանել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող նույն բնակարանում ժամանակավորապես բնակվող Մելադա Անդրանիկի Սարգսյանի հետ, որի ընթացքում դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել Մելադա Սարգսյանին նրա առողջությանը պատճառելով կարճատև քայքայումով թեթև վնաս ձախի վերին և ստորին կոպերի, աջ դաստակի առաջին մատի արյունահավաքների, աջից ստորին կոպի ձախ ակնագնդի սպիտակուցաթաղանթի և կրծքավանդակի հետին մակերեսի քերծվածքի, ներսային մակերեսի սալջարդ վերքերի ձևով»:

Ավազակային հարձակման գործը հասել էր դատարան, սկանդալի արդյունքում նշված 2 ոստիկաններն էլ ազատվել էին պաշտոնից, այդ թվում՝ նաև Հարություն Ադամյանը, և շատ երկար ժամանակ վերջինս որևէ պաշտոն չէր զբաղեցնում:

Այդ գործով 2 անգամ տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, դատավորները տեղափոխվել են այլ դատարան: Գործը քննվել է 3-րդ անգամ, սակայն վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով այն կարճվել է:

Տուժող կողմը դրա դեմ բողոք է գրել, սակայն Վերաքննիչ դատարանը վճիռը թողել է անփոփոխ: Ենթադրաբար այդ գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է և կարող է քննվել արդեն Վճռաբեկ դատարանում:

Ըստ մեր աղբյուրների՝ Շիրակի մարզում այդ պատմությանը քաջատեղյակ մարդիկ ապշել են, երբ երկար ընդմիջումից հետո Հարություն Ադամյանը ոչ թե սովորական գործ է ստացել, այլ բարձր պաշտոն՝ զբաղեցնելով ոստիկանության Արթիկի բաժնի պետի աթոռը:

Գյումրիում ասում են, որ իր այդ նշանակմամբ վերջինս պարտական է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին. նա պատահական մարդ չէ ԱԱԾ տնօրենի շրջապատում:

Պարզվում է՝ Հարություն Ադամյանը Արմեն Աբազյանի խնամու՝ որդու կնոջ մոր՝ Լիզա Հակոբյանի հարազատ քրոջ՝ Նունե Ադամյանի ամուսինն է: Նունե Ադամյանի ազգանունը Բարսեղյան է, սակայն, ինչպես քույրը՝ Լիզա Հակոբյանը, այնպես էլ ինքը կրում են իրենց ամուսինների ազգանունները:

Ի դեպ, 168.am-ին Գյումրիի լավատեղյակ աղբյուրները տեղեկացրին, որ իր մտերիմների, ընկերների ու բարեկամների համար բարձր պաշտոններ դասավորելու ճանապարհին ընկած բոլոր խոչընդոտները վերացնելու համար Արմեն Աբազյանը ներգրավել է ԱԱԾ Շիրակի մարզային ստորաբաժանման ողջ ներուժը:

Փաստորեն ՔՊ-ական Կարեն Սարուխանյանը Շիրակի մարզում բավականին լուրջ մրցակից ունի, և հիմա արդեն միայն ինքը չէ որոշում՝ իր որ բարեկամը որտեղ պետք է պաշտոն զբաղեցնի»,- հայտնում է աղբյուրը:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Մար
Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան «Կրոկուսի» գործով 9-րդ անձն է բերվել դատարանԱԺ այցելած ԵՊՀ ուսանողներին է ներկայացվել խորհրդարանական դիվանագիտությունը Զինծառայող Ժորա Կարապետյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու վարույթի նյութերը, երկու անձի մեղադրանքով, ուղարկվել են դատարան ««Թատերական շաբաթ» ծրագիրը ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը». Դանիել Դանիելյան Փրկարարները դուրս են բերել ավտոմեքենան Արփա գետից Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ) Չինաստանն անապատում կառուցել է Թայվանի մայրաքաղաքի կենտրոնի ճշգրիտ կրկնօրինակը. BildՎաչե Տերտերյանն ընդունել է ֆրանսիական «KM Global Activity» ընկերության ներկայացուցիչներինԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Էռնեկյան և Մարկարյան ընտանիքներինԱնդրե Սպայթ Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն արգենտինական թիմում Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունըԾանրամարտի 2027 թ. աշխարհի առաջնությունը կանցկացվի Երևանում «Կրոկուսի» ահաբեկչության ժամանակ մի խումբ մարդկանց փրկած Կարեն Ենգիբարյանը մահացել էՎերսկսվել են Ագարակ-Քաջարան հատվածի մոբիլիզացման և պայթեցման աշխատանքներըՔննարկվել է էլեկտրոնային դեղատոմսի` մարզերում գործարկման ընթացքը Ծառահատման գործընթացը Երեւանում տեղի է ունենում շարունակական սկանդալներով ու բախումներով. Մանուկ Սուքիասյան Մենք լավ առաջընթաց ունենք խաղաղության պայմանագրի հարցում, բայց կա մի բայց. ՀաջիևՎՎՀԿԿ համակարգի (НАССР) սկզբունքների վրա հիմնված ընթացակարգերի պահպանումը պարտադիր է Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է. ՀաջիևԺաննա Անդրեասյանը պարգևատրել է «Սալոմե»-ն վերականգնող վարպետներինԱրդարադատության նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են համագործակցության նոր օրակարգի ձևավորմանն ուղղված քայլերը Ծանրամարտի ԵԱ-ի բացման ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն ուներ. Արայիկ Հարությունյան Արագածոտնում «ՎԱԶ 2106»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվելով հայտնվել դաշտում․ վիրավորները ուսուցչուհիներ ենԱրտակ Ջումայանը հանդիպել է առողջապահության և սոցիալական հարցերի վարչությունների պետերի հետՔրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք ԱՆ-ի խորհուրդները՝ չոր աչքի հիվանդության դեպքում 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայրավանքում սուբվենցիոն 3 ծրագիր է իրականացվել Ինչպե՞ս դուրս գալ պահքից Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱՃԹՆ բազմաշահառու խմբի 2024 թվականի առաջին նիստըԳեղարքունիքի մարզում գրանցվել է խոշոր եղջերավորների գլխաքանակի անկում, մանր եղջերավորների աճ Նորակերտ գյուղում խմելու ջրատարի արտաքին ցանց է կառուցվելՓոխվարչապետ Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին Գործ տվողներ կան, բայց չեմ պարզել՝ ով է դատական համակարգի «Հուդան», մտահոգիչ հարցեր կանԶենքի գործադրմամբ խուլիգանություն, սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է նույն քաղաքի 32–ամյա բնակիչը (լուսանկարներ)Իմ նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերինՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքԾանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին Իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով․ ԹովմասյանՀունաստանում 5,7 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել ԱԺ պատգամավորները կգործուղվեն ԲեռլինԻմ նկատմամբ ճնշումներ չկան, ավելին՝ մեր դատարանում ճնշումներ երբևիցե չեն եղել. դատավորՇիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցությունАвтоВАЗ-ը սկսել է Ադրբեջանում Lada-ի արտադրությունը «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել