Ինչպես Սեյրան Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ (տեսանյութ)
Այսօր Ազգային ժողովում կրկին ծեծկռտուք սկսվեց, այս անգամ՝ Հայկ Սարգսյանի ելույթի ժամանակ։ Պատգամավորն ԱԺ ամբիոնից ասում էր. «Ոչ մի նախկին ՊՆ ղեկավար, ում օրոք մարդիկ փողով կամ զանգով մարդ է ազատվել բանակից, իրավունք չունի խոսելու, նրանք հայրենիքի դավաճաններ են, դա բոլոր ժամանակների մասին է»:
Այնուհետև սկսվեց կարճ երկխոսություն Հայկ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի միջև, ինչից հետո Օհանյանը շիշ շպրտեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ։