Հայտնի է Գրիզմանի՝ «Բարսելոնայից» «Ատլետիկո» տրանսֆերի գումարի չափը
Ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը «Բարսելոնայից» վարձավճարով տեղափոխվել է «Ատլետիկո», հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:
Պայմանագիրը նախատեսված է մեկ մրցաշրջանի համար։ Ակումբները կարող են այն երկարաձգել ևս մեկ տարով: «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը նշում է, որ «Ատլետիկոն» ամբողջությամբ կվճարի ֆուտբոլիստի աշխատավարձը: Ինչպես հաղորդում է Reuters-ը, այս դեպքում տրանսֆերի գումարը կկազմի 40 մլն եվրո:
Գրիզմանը «Ատլետիկոյում» հանդես է եկել 2014֊2019 թվականներին, որից հետո տեղափոխվել է կատալոնական ակումբ: Մադրիդյան թիմի հետ հարձակվողը նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը, Եվրոպա լիգան, ՈւԵՖԱ -ի սուպերգավաթը, խաղացել է Չեմպիոնների լիգայի եզրափակչում: