Արայիկ Հարությունյանը մեզ համար գոյություն չունի. քաշաթաղցի
Քաշաթաղի բնակիչները հերթական անգամ բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց, որոնք պահանջում են վերադարձնել իրենց տները:
«Մեր պահանջը հետեւյալն է. թող գան հստակ ասեն, որ էս ինչ ամսին, էս ինչ օրը ապահովված եք լինելու ամեն ինչով: Ոչ թե տարբեր տեղերից լսենք, որ մեկը տոպրակներով դոլարներ է տանում: Կամ էլ թող մեքենաները նստացնեն, մեզ տեղափոխեն Ռուսաստան, Եվրոպա: Արայիկ Հարությունյանը մեզ համար գոյություն չունի: Մենք ՀՀ կառավարությունից պահանջում ենք, որ կամ տեղահանված ժողովրդին պատասխան տան, կամ փախստականի կարգավիճակ տան, արտահանեն:
Մեր երեխաներն այսօր էլ ծառայում են Արցախում, բայց ում համար են ծառայում, կռիսների՞, ոհմակների՞, թե՞ անասունների: Մենք չենք ուզում Երեւանի մեջ մնանք, մերը հողն ու ջուրն է, տվեք հող, ջուր, գնանք ապրենք: Եթե չէ, տվեք փախստականի կարգվիճակ ու ժամանակ տվեք, որ հեռանանք: Իմ տունը վերադարձնում են ինձ Հայաստանում, Արայիկի տված 10 մլն-ը իր գլխին տված, եթե չի կշտացել, թող կշտանա»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը: