Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը. Դավիթ Բաբայան

Սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի միջոցառումների շրջանակում, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Այս մասին տեղեկանում ենքԴավիթ Բաբայան Արցախի արտգործնախարարությունից:
Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։
Դավիթ Բաբայանն ընգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։