«Վերջապես իրականացավ մանկությանս ամենամեծ երազանքը»․ Լիլի Մորտոն սկսում է երգչուհու կարիերա
Women’s club-ի մասնակից, մոդել Լիլի Մորտոն նոր տեսանյութ է հրապարակել, որում հետեւորդների ու երկրպագուների հետ կիսվել է նորությամբ։
Ինստագրամյան էջում տեղադրված հոլովակում սկանդալային շիկահերն ասում է․ «Այսօր իրականացավ իմ մանկության ամենամեծ երազանքը։ Այսօրվանից սկսվում է երգչուհու իմ կարիերան։ Ծննդյանս օրվա կապակցությամբ սիրելիիս կողմից նվեր եմ ստացել երգ եւ շատ շուտով պատրաստ կլինի իմ առաջին տեսահոլովակը»։