«Շնորհակալ եմ ամեն օրվա, ամեն րոպեի համար, որ կաս, որ կողքիս ես, սիրում ես, հասկանում, համբերում». Լիլիթ Մուրադյանի շնորհավորանքը Վահե Խանամիրյանին
Հաղորդավար Լիլիթ Մուրադյանը իր ինստագրամյան էջում ամուսնու և երեխաների հետ ջերմ լուսանկար է հրապարակել,
Հրապարակված լուսանկարին կից նա շնորհավորել է ամուսնու՝ հաղորդավար Վահե Խանամիրյանի ծննդյան օրը.
«Էնքան բան ունեմ քեզ ասելու, չգիտեմ որտեղից սկսեմ։ Այսօր քո ծնունդն ա, բայց դա կապ չունի, այս խոսքերը ես ասում եմ ինքս ինձ ամեն օր։ Վահ, շնորհակալ եմ ամեն օրվա, ամեն րոպեի համար, որ կաս, որ կողքիս ես, որ սիրում ես, հասկանում, համբերում…աչքերս լիքն են, կոկորդս էլ մի քիչ վառվում ա գրելուց, որովհետև հուզված եմ, արդեն յոթ տարի ու ամեն օր սիրում եմ քեզ ավելի շատ։ Ես երջանիկ կին եմ, որ ունեմ քեզ, երջանիկ եմ, որ երեխաներս ունեն քո նման պապա, ընկեր, կյանքի ուղեկից։ Խնդրում եմ առողջ եղիր ու իմ կողքին։ Կներես ինձ, որ վերջերս հա հոգնած եմ, տխուր, նյարդային…կանցնի, մենք ամեն ինչ էլ անցել ենք։ Շնորհակալ եմ ծնողներիդ, որ քեզ ունեմ։
Ես քեզ սիրում եմ ու չկան բառեր, որ բնութագրեմ, թե որքան։ Շնորհավոր ծնունդդ»։