00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավորԱդրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ) Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. աղբյուրՍտացվում է, որ նրանք մեզ շարունակ նյարդայնացնելու են, իսկ մենք չնյարդայնանանք, այլ՝ խնդրենք խաղաղություն․ Արսեն Բաբայան Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան. ԱԻՆ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը Պատերազում 2 ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը մեկնարկել է ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին. կա երկու վիրավոր Ի՞նչ գին է վճարում Հայաստանը՝ Փաշինյանի վախերի դիմացՀայտնի է` երբ պատրաստ կլինի Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը

Երևանում կայացել է հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի նիստը

Սեպտեմբերի 14-ին Երևանում կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան է ժամանել Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայայի գլխավորած պատվիրակությունը։

Հանձնաժողովի համանախագահներն են․ հայկական կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ուկրաինական կողմից՝ Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան։

Հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցել են Հայաստանի և Ուկրաինայի պետական մարմինների պաշտոնյաներ, Ուկրաինայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբան, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, Ուկրաինայի ժողովրդական պատգամավորներ Դարյա Վոլոդինան և Արտյոմ Դմիտրուկը։

Ողջունելով նիստի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով երկու օրերին ուկրաինական պատվիրակության կատարած աշխատանքի համար՝ Վահան Քերոբյանը նշել է․

«Միջկառավարական հանձնաժողովի գործադրած ջանքերը լավ հիմքեր կստեղծեն հայ-ուկրաինական առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար: Կարծում եմ՝ մենք լավ նախադրյալներ ենք ստեղծել երկկողմ հարաբերությունների զարգացման տեմպերը էապես բարելավելու համար»:

Շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության և երկօրյա ինտենսիվ աշխատանքի համար՝ Մարինա Լազեբնայան ընդգծել է․ 

«Այսօրվա ստորագրված արձանագրությունը ճանապարհային քարտեզ կդառնա մեր երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Համավարակով պայմանավորված համաշխարհային ճգնաժամից հետո  այս տարվա առաջին կիսամյակում մենք տեսնում ենք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դրական միտումների վերականգնում, և այժմ մեզ համար կարևոր է ապահովել ուկրաինա-հայկական հարաբերությունների երկարաժամկետ կայուն զարգացում մեր երկրների համար առանցքային ոլորտներում»։

Իրենց ելույթներում բանախոսները նախանշել են երկկողմ համագործակցության և անմիջական գործընկերային կապերի հաստատման տեսանկյունից  առավել հեռանկարային ոլորտները՝ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, առևտուր, առողջապահություն, էներգետիկա, տրանսպորտ, դեղագործություն, մետաղագործություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, կրթություն և գիտություն, սոցիալական ոլորտ, միջտարածաշրջանային համագործակցություն, տեղեկատվություն և հաղորդակցություն, մշակույթ, տուրիզմ և  սպորտ։

Նիստի ընթացքում կողմերը համակարծիք էին, որ երկկողմ առևտրատնտեսական փոխգործակցությունն ունի մեծ ներուժ, և այս ուղղությամբ առաջնահերթ խնդիրներից են առևտրային կապերի ամրապնդումը, հայ-ուկրաինական համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, ինչպես նաև գործարար ուղղվածության միջոցառումների կազմակերպումը։    

Նիստի ավարտին հանձնաժողովի համանախագահները ստորագրել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությունը, որից հետո պատասխանել են լրագրողների հարցերին։

«Մենք ստորագրել ենք լայնածավալ փաստաթուղթ տարբեր ուղղություններով համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ առևտրատնտեսական, գյուղատնտեսության, կրթության, գիտության, սոցիալական քաղաքականության, թվային փոխակերպման ոլորտներում», - նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ 

Միջոցառման ընթացքում մեկ այլ փաստաթուղթ՝ հեռարձակման կարգավորման ոլորտում համագործակցության մասին հուշագիր, ստորագրել են ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման ազգային խորհրդի անդամ Մաքսիմ Օնոպրիենկոն։

Հուշագրով նախատեսվում է հայկական և ուկրաինական ալիքների փոխադարձ հեռարձակում երկու երկրների մալուխային ցանցով։ Վահան Քերոբյանը վստահություն է հայտնել, որ այս հուշագիրը հիանալի հնարավորություն է հայ-ուկրաինական մշակութային կապերն ավելի ամրապնդելու և երկու ազգերի կյանքն ու կենսակերպը միմյանց համար ավելի ճանաչելի դարձնելու համար։ 

Հայաստանում գտնվելու ընթացքում Ուկրաինայի սոցիալական քաղաքականության նախարար Մարինա Լազեբնայան առանձին հանդիպումներ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ։  Քննարկվել են գերատեսչությունների միջև համագործակցության ակտիվացման հնարավորությունները։

Տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության և Ուկրաինայի միջև առևտրաշրջանառության վերաբերյալ

Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանի և Ուկրաինայի առևտրաշրջանառությունը 2011-2020 թվականներին տատանվել է  109.8 մլն ԱՄՆ դոլարից 243.5 մլն ԱՄՆ դոլար տիրույթում, այդ թվում՝ արտահանումը 6.2 մլն ԱՄՆ դոլարից մինչև 26.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը՝ 101.8 մլն ԱՄՆ դոլարից մինչև 232.4 մլն ԱՄՆ դոլար։

ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2021 թվականի հունվար-հունիսին կազմել է 67.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է  3%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 69.2 մլն.ԱՄՆ դոլար): 2021 թվականի հունվար-հունիսին արտահանումը ՀՀ-ից Ուկրաինա կազմել է 10.38 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1.5%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 10.2 մլն. ԱՄՆ դոլար): 2021 թվականի հունվար-հունիսին Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 56.7 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3.8%-ով (2020 թվականի հունվար-հունիսին կազմել է 58.9մլն ԱՄՆ դոլար):

ՀՀ առևտրաշրջանառությունը Ուկրաինայի հետ 2020 թվականին կազմել է 148.5 մլն. ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա  համեմատ  նվազել է 13%-ով (2019 թվականին կազմել է 170.77 մլն.ԱՄՆ դոլար): 2020 թվականին արտահանումը Հայաստանի Հանրապետությունից Ուկրաինա կազմել է 26.4 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ աճել է 7.2%-ով (2019 թվականին կազմել է 24.6 մլն ԱՄՆ դոլար): 2020 թվականին Ուկրաինայից Հայաստանի Հանրապետություն ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է 122.1 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 16.4%-ով (2019 թվականին կազմել է 146.2 մլն ԱՄՆ դոլար):

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
19 Սեպ
Որևէ քաղաքացի երաշխիք չունի, որ ադրբեջանական ահաբեկումների կամ նույնիսկ ձերբակալման չի ենթարկվի. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու 06-ը. կա վիրավորԱդրբեջանցիներն այս անգամ մեքենայի վրայից քերել են Հայաստանի դրոշը և «Armenia» բառը (տեսանյութ) Իրանը ռազմական տեխնիկա է տեղակայում Ադրբեջանի հետ սահմանին. աղբյուրՍտացվում է, որ նրանք մեզ շարունակ նյարդայնացնելու են, իսկ մենք չնյարդայնանանք, այլ՝ խնդրենք խաղաղություն․ Արսեն Բաբայան Սեքսն ավելի պայծառ դարձնելու 10 եղանակԱրզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում այրվել է կայանված «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան. ԱԻՆ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Արցախի հերոս զավակ Բենիամին Պետրոսյանի հիշատակը հավերժացնող կոթողի բացման արարողությանը Պատերազում 2 ձեռքը կորցրած Կարեն Խլոպուզյանի առանձնատան շինարարությունը մեկնարկել է ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման մասին. կա երկու վիրավոր Ի՞նչ գին է վճարում Հայաստանը՝ Փաշինյանի վախերի դիմացՀայերը կա՛մ սթափվելու են, կա՛մ ստիպված գոյատևելու են ստեղծվող Թուրանում. Միխայլ ԽազինՈւկրաինան ճանաչվել է «ապրելու համար ոչ գրավիչ վայր» Քրիստինա Եղոյանը պարզել է առաջնեկի սեռը (տեսանյութ)Հայտնի է` երբ պատրաստ կլինի Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածըԽաչիկ բնակավայրում տեղի ունեցավ աշխարհի ամենամեծ և ռեկորդային չափսեր ունեցող գաթայի օրհնության արարողակարգ Մոդելը հայտարարել է, որ «plus-size» տերմինը վիրավորական է (լուսանկարներ)Փաշինյանի հերթական անակնկալ «նվերն» անհատ տաքսու վարորդներինՖրանսիայի դեսպանը Ավստրալիայի գործողությունները «դավաճանություն» է անվանելԱմսի 21-ի համերգը չպիտի լինի․ դեմ ենք էս լպիրշությանը․ Արմեն Գրիգորյան Որդեկորույս ծնողներ, ու՞ր եք դուք․ Արսեն Ղուկասյան Նատաշա Կորոլյովան խոստովանել է, որ անօրինական դուստր ունի իր գեյ ընկերոջիցՔՊ-ական թաղապետերի անցած ուղին. Էդմոնդ Ղազարյան«Խղճում եմ նրան». Միխայիլ Գալուստյանը պատմել է Օլգա Բուզովայի հետ անկեղծ խոսակցության մասին Քվե՝ բյուջեի հաշվին. Մելիքսեթ Պողոսյանի նախընտրական «բարեգործությունը»Եթե ուշանանք, կպարտվենք գալիք ճակատամարտերում. Արմեն Սարգսյան Ադրբեջանցիները Գորիս–Կապան ճանապարհին էքսկավատորի շերեփով հարվածել են հայկական բեռնատարին. Sputnik Արմենիա Չեմ պատրաստվում ներկա գտնվել այդ միջոցառմանը. Թեհմինա ՎարդանյանԱնօդաչու թռչող սարքը սխալմամբ թմրանյութերի փաթեթ է գցել դպրոցի բակԳինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենատարօրինակ հինգ նորեկները (լուսանկարներ)Դենիել Քրեյգը արցունքներով է հրաժեշտ տվել Ջեյմս Բոնդի դերին․ The Daily MailFact Check. կառավարությունը մանիպուլացնում է կարևորագույն ցուցանիշը«Հայաստան» դաշինքի պատգամավորները այս պահին ոստիկանության Կենտրոն, Արաբկիր և Շենգավիթ բաժանմունքներում են. Լիլիթ ԳալստյանՀնդկաստանում վարչապետի ծննդյան օրվա առթիվ՝ 22 միլիոն մարդ պատվաստվել է COVID-19-ի դեմ․ BBC«Ադրբեջանցիները մեր եղբայրներն են». Վրաստանի վարչապետն ընդգծել է Ադրբեջանի ռազմավարական գործընկերության նշանակությունը Վրաստանի համարՇառլ Ազնավուրի հրապարակից բերման է ենթարկվել 21 քաղաքացի. ոստիկանություն Պրդյուսեր Արմեն Գրիգորյանն առերևույթ ծանր մարմնական վնասվածք է ստացելՀԱՊԿ-ը հայտարարել է ռազմական ոլորտում համատեղ բյուջեի մասին Բերման ենթարկվածների մեջ զոհված զինածառայողների ընտանիքի անդամներ են․ Էլինար Վարդանյան «Գնացել էի Արցախ` զինվոր որդուս տեսակցելու. արյունս սևացած վերադարձա». Լիանա Ստեփանյան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հայտնել է, թե ինչու չի վերսկսում վիզաների հետ կապված ծառայությունների մատուցումըՈստիկանությունը բերման է ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանին (տեսանյութ) «Լեռնային Արցախ» մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է. ԱՀ ԿԳՄՍ նախարարԱրմեն Սարգսյանը «Մտքերի գագաթնաժողով»-ի մասնակիցներին հրավիրել է «Մտքերի հայկական երրորդ գագաթնաժողովին»Այցից հետո մինչ այս պահը Ֆիզգորոդոկի շինհրապարակում աշխատանքները դադարեցված են«Բարսելոնան» կփորձի հունվարին գնել ՍտերլինգինԹալիբները զրկել են ուզբեկերենը պաշտոնական լեզվի կարգավիճակիցԱրցախի պատանի ֆուտբոլիստների ավտոբուսի քերված դրոշը փոխարինվել է նորով (տեսանյութ)Ավստրալիայում կորոնավիրուսային սահմանափակումների և պատվաստման դեմ բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդ է ձերբակալվել, վիրավորվել է 10 ոստիկան (լուսանկարներ, տեսանյութ)Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մեկնաբանել է ադրբեջանցի զինծառայողների պահվածքը
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել