«Մենք ներքաշված ենք ֆանտաստիկ մասշտաբի աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ»
«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վահե Դավթյանի գրառումը. «Թիրախում Իրանն է։ Նպատակը՝ Իրանի տնտեսական կոմունիկացիաների զսպումը։ Այն, ինչ տեղի է ունենում Գորիս-Կապան ավտոճանապարհին, ոչ այլ ինչ է, քան գեոռազմավարական ճնշում՝ առայժմ լուռ, բայց շատ կոշտ ու պայթյունավտանգ։
Ու դա դեռ սկիզբն է։
Գորիս-Կապան ճանապարհին «Ադրբեջանի տարածք անօրինական մուտք գործելու համար» արդեն իրանցի վարորդներ են ձերբակալում։
«Այդ մեքենաների վարորդների դեմ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն՝ համաձայն Ադրբեջանի օրենսդրության»,- հայտարարել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը։
Մենք ներքաշված ենք մի ֆանտաստիկ մասշտաբի աշխարհաքաղաքական ավանտյուրայի մեջ, որից դուրս գալը, գոնե տեսանելի ապագայում, դժվար է պատկերացնել»։