Ռուսաստանում «օրենքով գող» է ձերբակալվել
«Օրենքով գող» Տալեխ Դագլիևը, ծնունդով Բաքվից, բերման է ենթարկվել Միներալնիե Վոդիում (Ռուսաստան), հայտնում է «Прайм Крайм»-ը:
Նշվում է, որ Ստավրոպոլի երկրամասում նախօրեին քրեական գործ է հարուցվել 37-ամյա օրենքով գող Տալեխ Դագլիևի (առավել հայտնի՝ Տոլիկ Նոգինսկի անունով) նկատմամբ՝ ապօրինի թմրամիջոց պահելու մեղադրանքով:
Դագլիևի խոսքով` Միներալնիե Վոդի է եկել անցած ուրբաթ` բուժման նպատակով: Խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և առգրավվել է մեծ քանակությամբ հերոին:
Տոլիկ Նոգինսկին իրավապահներին ասել է, թե «օրենքով գողերից հեռու է»:
Եթե Դագլիևի մեղքն ապացուցվի, նրան սպառնում է մինչև տասը տարվա ազատազրկում: