Մեսսին փոխըմբռնում չունի իր գործընկերների հետ․ Պոչետինո
Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի խաղում բելգիական «Բրյուգեի» հետ ոչ-ոքի խաղալուց հետո ասել է, որ իր թիմի հարձակվողների եռյակը՝ Լիոնել Մեսսին, Նեյմարը և Կիլիան Մբապեն, դեռ փոխըմբռնում չունեն դաշտում։
«Թիմում ոչ ոք չի կարող գոհ լինել իր խաղից, և ոչ ոք չի կարող գոհ լինել այս արդյունքից: Մենք եկել ենք առավելագույն միավորներ ստանալու համար: Նրանք դա ավելի շատ էին ուզում, քան մենք, և արժանի են միավորի: ժամանակն է աշխատելու Մեսսիի, Նեյմարի և Մբապեի հետ՝ փոխըմբռնման հասնելու համար: Մենք դեռ պետք է թիմ կառուցենք: Երեկոն մեզ համար հաջող չէր: Մենք պետք է հանգիստ լինենք, շարունակենք աշխատել և ժամանակ տրամադրել: Ամեն ինչ կստացվի», - ասել է Պոչետինոն, ում խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: