00:00
1USD = AMD
1EUR = AMD
1RUB = AMD
Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակ է տոնել Մահվան ելքով վրաերթ` Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի (լուսանկարը)Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն ակնկալում է Եվրոպայում հանդիպել Էրդողանի հետ ՔՊ-ն դատարան է դիմել Տաթևում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Facebook ընկերությունը փոխել է անվանումըՊՆ-ն տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, 5-ը՝ բեկորային վիրավորումներ. Տիգրան Աբրահամյան ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել 6 ամիս առաջ պետական գաղտնիք հրապարակած Արմեն Գրիգորյանն այսօր «քաշվո՞ւմ» էԹաթոյանն իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները Կերպարանափոխված հանրապետականները ՔՊ-ով գալիս են իշխանության

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար:

Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն):

Դիմումով պաշտպանը միջնորդել է կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը: Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։

Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին: Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։ Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահմանային՝ հայտնվելով սահմանային շերտում:

«Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահմանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ:

Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության: Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով ևս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։

Մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետևանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության, ինչը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգայնորեն երաշխավորված փաստահավաք աշխատանքի հիմքն է կազմում և ազդեցություն է ունենում հավաքագրած փաստերի հավաստիության, օբյեկտիվության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ամենաբարձր «A» կարգավիճակի վրա։

 Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում անարգել է: Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով:

Ընդ որում, երկրում ստեղծված իրավիճակն ակնհայտ վկայում է, որ այս օրենքի նորմերը չեն կիրառվում կամ կիրառվում են հատվածական՝ անխուսափելիորեն հանգեցնելով խտրականության: Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների գործողություններն անընդհատ նկարահանվում կամ լուսանկարվում են թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, բայց ոչ միշտ է նրանց արգելվում կամ կիրառվում պատասխանատվության միջոցներ։ Դա օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել։

Մյուս կողմից, սահմանային շերտ մուտք գործելու և մասնագիտական աշխատանքի հարցում խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։ Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ:

Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել ևս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում, օրինակ, իրենք ու՞մ պետք է դիմեն, ի՞նչ կարգով ու ինչպե՞ս ստանան թույլտվություն:

Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա և վերաբերում է նաև ՀՀ պետական սահմանին։

Նշենք նաև, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը ևս հաշվի չի առնվել։ Սահմանադրական գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նախագծերը կարծիքի չուղարկելն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը:

Ցանկացած պարագայում, Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։

Դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման:

Բաժանորդագրվեք մեր YouTube ալիքին
Լրահոս
29 Հոկ
Խորհրդային քարտեզներով սահմաններ որոշելու ջատագովներին հիշեցնեմ, որ այն չի սպասարկելու ՀՀ շահերը․ Շարմազանով Տեսախցիկները նոր կադրեր են ֆիքսել Նովա հովազից Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (տեսանյութ) Ռատակովսկին ցույց է տվել, թե ինչ տեսք է ունեցել 13 տարեկանում (լուսանկարներ)Աշխարհի առաջնությունում բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը հաղթանակ է տոնել Մահվան ելքով վրաերթ` Արագածոտնի մարզում. 38-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի (լուսանկարը)Լիլի Մորտոն ներկայացրել է իր տեսահոլովակի անոնսը (տեսանյութ)Սպիտակ տունը հայտնել է, որ Բայդենն ակնկալում է Եվրոպայում հանդիպել Էրդողանի հետ ՔՊ-ն դատարան է դիմել Տաթևում ՏԻՄ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Facebook ընկերությունը փոխել է անվանումըՊՆ-ն տեղեկացրել է, որ 6 զինծառայողներից մեկը ստացել է հրազենային, 5-ը՝ բեկորային վիրավորումներ. Տիգրան Աբրահամյան Ալֆա տղամարդիկ. ինչով է նրանց հոտը տարբերվում սովորական տղամարդկանց հոտիցՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Շենգավիթ վարչական շրջանում 13 խախտում է հայտնաբերել «Պարոն Լենին, բավական է նայել». ներքնազգեստով Իվետա Մուկուչյանը խելքահան է արել երկրպագուներին (լուսանկարներ)6 ամիս առաջ պետական գաղտնիք հրապարակած Արմեն Գրիգորյանն այսօր «քաշվո՞ւմ» էԹաթոյանն իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները Զվարճալի միջադեպ՝ ԱԺ նիստի ժամանակ (տեսանյութ) Կերպարանափոխված հանրապետականները ՔՊ-ով գալիս են իշխանության Նիկոլայ Բասկովը պատմել է, թե ինչպես է խայտառակվել բեմի վրա ՀՀ-ում «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ սկսած 12 տարեկանից. ԱՆ Վանաձորի շենքերից մեկի լոգարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա դի «Մանկական երգեր». Իզաբել Բայրաքդարյանի սկավառակը ներկայացվել է «Գրեմմիի» առաջադրվելու համար Քենդալ Ջենները կասկածվում է պլաստիկ վիրահատության միջոցով արտաքինը փոխելու մեջ (լուսանկարներ)Ռուսաստանն արգելել է թուրքական մանդարինի ներկրումըՖրանսիան անհանգստացած է Կիևի կողմից Դոնբասում թուրքական «Բայրաքթար»-ի կիրառմամբՈ՞վ է պատասխան տալու 3 տարի մարզը «հեղափոխելու» համարԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընունեց ԶԼՄ-ների գործունեությունը սահմանափակող նախագիծըԿրիշտիանու Ռոնալդուի կինը հղի է (լուսանկար)Բայդենը հանրության առջև շրջվել է ու սեղմել «անտեսանելի մարդու ձեռքը» (տեսանյութ)Նիկոլ Փաշինյանի նոր թիրախը. գործը «հասավ» Կարեն ԿարապետյանինՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Չեխիայի դեսպանին Երևանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակության բացումը կարևոր խթան է Հայաստան-Վատիկան հարաբերությունների համար. Փաշինյան Freedom House-ը ժողովրդավարական երկրներին կոչ է անում դադարել անտեսել Ալիևի բռնապետական ​​ռեժիմի սպառնալիքըՎարչապետն ընդունել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալին Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստՆռնակի պայթյուն` մարտական հենակետում. հարուցվել է քրեական գործ. ՔԿ Ես դռնեդուռ չեմ ընկել ու չեմ խնդրել իմ ժողովրդին ընտրել տղայիս. Գագիկ Առուշանյան Ամերիաբանկի թվայնացման օրակարգ. Էկոհամակարգեր. 2021թ. 3-րդ եռամսյակի ցուցանիշների ամփոփում Զախարովան նշել է Անդրկովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցությունների ամենաօպտիմալ ձևաչափըԵվրոմիությունը ճանաչում է Հայաստանի քովիդ հավաստագրերը. ԱԳՆՄեծամորի դիահերձարանում դեռևս անթաղ է մնում զինծառայողների 100 մարմին և մասունք (տեսանյութ) Աշխարհում հակամարտությունների պատճառով փախստականների թիվը հասել են ռեկորդային 48 միլիոնի․ ՄԱԿՀայաստանից շատ դրական ազդակներ ենք ստացել. Չավուշօղլու Վախենամ շատ շուտով Դուք գաք ինձ մոտ. Էրիկ Ալեքսանյանը՝ ՔՊ-ական պատգամավորին Քայլեր են ձեռնարկվում հետագայում ամբողջությամբ օնլայն տարբերակի անցնելու համար․ Ամերիաբանկն ամփոփեց 3-րդ եռամսյակի ցուցանիշները (տեսանյութ)Թեթև վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ 4 զինծառայող. ՊՆ Հարևանուհու տնից գողություն անելու համար 22-ամյա երիտասարդը երկրորդ անգամ էր բռնվել 12-ամյա աղջիկս նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի դեմ. Արսեն Թորոսյան Գողություն հեռախոսների խանութից. մեկ անձ ձերբակալվել է (լուսանկարներ)Կիմ Չեն Ընը կրկնօրինա՞կ ունի․ Կորեայի հետախուզությունը պարզաբանում է Պակիստանում իսլամիստների հետ ոստիկանության բախումների հետևանքով՝ ութ մարդ է զոհվել (լուսանկարներ)
Ամենադիտված
«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)«Բոլորը պետք է տեսնեն Սարիբեկ Գևորգյանի իրական դեմքը»․ Ռուսաստանում կրակոցից տուժած հայԱնգամ եկեղեցում լինելու հանգամանքը չի զսպել հարազատների ողբը. դերասան ամուսինները սարսափելի վիճակում են (տեսանյութ) «Ժամանակն է, որ դու շարունակես ժպտալ». Լևոն Արոնյանն ընտրյալ ունի (լուսանկարներ) Հայտնի է` որ ֆիլմերում են դերասաններն իրականում սեքսով զբաղվել (լուսանկարներ) «Ավելի սարսափելի, քան համաճարակը». Բիլ Գեյթսը կանխատեսել է նոր համաշխարհային աղետԻլոնա Նուրբեկյանի ամբողջովին մերկ տեսանյութը հայտնվել է համացանցումԳիտնականները հայտնել են, թե որքան է տևում իդեալական սեքսըԻնչ անակնկալ են մատուցել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դստեր տարեդարձին
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Այս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Իմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը հայտնի խմբավար էրՈղբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դուստրը, նրա ամուսինն ու երեխաները (լուսանկարներ)Խնձորեսկցի Նարեկը գերի է ընկել. ադրբեջանական կողմը տեսանյութ է հրապարակել «Մերկ կուրծք, սլացիկ ոտքեր». Գաբի Գալոյանը կիսվել է անկեղծ լուսանկարովԶանգ Ալիևից՝ հենց գեներալի հուղարկավորության ժամանակ (լուսանկարներ)
Մինսկում «մոռացան» Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Մահացել է երգիչ Արթուր ՈւմրոյանըԱյս պահին Բաքվի կենտրոնում պայթյունավտանգ վիճակ է. բազմամարդ ցույցեր են (տեսանյութ) Մոսկվայում երիտասարդ զույգը սեքսով է զբաղվել մարդկանց առջև (տեսանյութ)«Հորը հողին հանձնելուց մեկ րոպե առաջ բացել են դագաղը և տեսել, որ այնտեղ 96-ամյա կնոջ մարմին է»Արթնացա, տակս թաց էր, բայց չիշիկ չէր. ինչ են սովորելու դպրոցում՝ ըստ նոր չափորոշիչներիԵթե մենք վերադառնանք՝ դուք շատ կտխրեք. Աբդուլ Համիդի թոռը սպառնացել է Հայաստանին Լույս աշխարհ է եկել Միհրան Ծառուկյանի եւ Արփի Գաբրիելյանի որդին (լուսանկար) Եվ սա օրը ցերեկով Սարյան փողոցում․ ինչի ենք հասել Նիկոլի օրոք՝ Նիկոլի Հայաստանում․ Հասմիկ ՄանուկյանԻմ հրապարակումից հետո ինձ են զանգահարում ազդեցիկ հայեր. Մարգարիտա Սիմոնյանը նոր գրառում է կատարել