ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Կասպից ծովում թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ Որոտան գյուղի մոտ իրավիճակի զարգացումը ևս մեկ անգամ հաստատում է երկրների միջև սահմանազատման և սահմանագծման շուտափույթ մեկնարկի անհրաժեշտությունը:
«Սրա վերաբերյալ ռուսական առաջարկներն արդեն ներկայացվել են Երևանին և Բաքվին, Մոսկվան սպասում է արագ պատասխանի: Սրան զուգահեռ՝ կշարունակվեն տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու համատեղ ջանքերը՝ համատեղ հայտարարությունների շրջանակներում:
Ինչ վերաբերում է վերջերս Կասպից ծովում թուրք-ադրբեջանական զորավարժություններին, Մոսկվան իր դիրքորոշումը հասցրել է Բաքու, և այն այնտեղ ըմբռնումով է ընդունվել»,- ասել է նա: