Ադրբեջանը Շուշին առաջադրել է «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը
Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքն առաջադրվել է «թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաք» կոչմանը՝ 2023 թվականին: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը: «Ես ներկա եմ գտնվել Ուզբեկստանի Խիվա քաղաքում անցկացվող «ТЮРКСОЙ» կոչվող նախարարական 38-րդ նստաշրջանին և առաջադրել եմ Շուշին՝ թյուրքական աշխարհի մշակութային մայրաքաղաքի կոչմանը»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի պետական արգելոցի ղեկավարությունը Շուշի քաղաքի լոգոտիպի մշակման մրցույթ էր հայտարարել: